11.09.2026
Ավագ դպրոց

ԴԾ նախապատրաստական դասընթաց

ԴԾ նախապատրաստական դասընթաց

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 1-ից, որպես արտաուսումնական ակումբ, մեկնարկում է Դիպլոմային ծրագրի նախապատրաստական առկա դասընթացը, որը ներառում է մաթեմատիկա և անգլերեն առարկաները։
Նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը գրանցվել հետևյալ հղումով։
Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին կարող եք տեղեկանալ այստեղ, իսկ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ ծանոթանալ ընդհանուր տեղեկությանը։
Սույն հղումով ներկայացված է նաև Դիպլոմային ծրագրի ուղեցույցը, որտեղ կարող եք գտնել մանրամասներ ծրագրի բովանդակության մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արտաուսումնական մասի ղեկավար Նաիրա Քյոսայանին՝ (044)640106 հեռախոսահամարով կամ գրել shirakatsyclubs@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին։