26.08.2026
Միջին դպրոց

Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները

Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները

Շիրակացու ճեմարանում սեպտեմբերի 6-ից աշխատանքները կվերսկսի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:
 
Կիրակնօրյա նախապատրաստական դպրոցում՝ 

  • մաթեմատիկա, 
  • հայոց լեզու/մայրենի/, 
  • ռուսաց լեզու 
  • անգլերեն 
  • բնագիտական  / 8-9-րդ դասարաններ/
  • հասարակագիտական /9-րդ դասարան/

առարկաներից 4-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են  առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին): 
5-9-րդ դասարանների պարապմունքները անցկացվում են ճեմարանի գլխավոր մասնաշենքում` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35, իսկ 4-րդ դասարանինը՝ կրտսեր դպրոցի շենքում՝  Նոր Նորքի 5-րդ զանգված, Մուշեղ Գալշոյան փողոց  15, ժամը 9:00-ից։ Մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:
 
Դասընթացներին մասնակցելու համար  պետք  է  գրանցվել հետևյալ  հղումով՝  
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfcRnlOhn8smqy_Qg1kkeOXryTPo1i1ZPV7gcNfURDyvx1hww/viewform?usp=preview

 

Հեռ. +374 10 68 01 02, +374  55 40 37 98