2012/13 ուս. տարվա
դասագրքերի ցանկ, անհրաժեշտ պարագաներ, արտադասարանական ընթերցանության ցանկ, արտադասարանական միավորումներ
<
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում: Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններում:
Ե±րբ և ինչպե±ս կարելի է դիմել
Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական կամ անձնագիր (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3x4 չափսի մեկ լուսանկար և գրիչ: Քննությունները կանցկացվեն հետևյալ մարզերում և քաղաքներում` Երևան (Երևանի հարակից շրջանների դիմորդները քննությունը կհանձնեն Երևանում); Շիրակ - Գյումրի; Արագածոտն – Թալին; Լոռի – Վանաձոր; Տավուշ - Իջևան; Սյունիք - Սիսիան, Գորիս, Կապան; Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք - Մարտունի; Վայոց Ձոր – Եղեգնաձոր: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդների գրասենյակ (37410) 560045; 544012; 544015 կամ այցելել մեր կայքի` www.americancouncils.am ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:
Սեպտեմբերի 13, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս
Սեպտեմբերի 13, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, (Գալիք կրթարան), Նալբանդյան փ. 1
Սեպտեմբերի 14, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացու փ. 17
Սեպտեմբերի 14, 09:30, Մարտունի, թիվ 2 դպրոց, Նարեկացի 7
Սեպտեմբերի 16, 10:00, Երևան, (հաշմանդամ երեխաների համար), «Ունիսոն» ՀԿ, Դեմիրճյան փ. 36
Սեպտեմբերի 19, 09:00, Եղեգնաձոր, Մշակույթի տան երիտասարդական կենտրոն, Մոմիկի փ.1
Սեպտեմբերի 19, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13
Սեպտեմբերի 19, 17:30, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ.
Սեպտեմբերի 20, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչեր փ. 1
Սեպտեմբերի 20, 13:30, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32
Սեպտեմբերի 22, 09:00, Կապան, թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 16
Սեպտեմբերի 22, 09:30, Երևան և այլ մարզեր, Եր.-ի պետ. լեզվաբ. համալս., Թումանյան փ. 42, լս. 108
FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներին: Դիմորդները պետք է.
- սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում և
- ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը
- ունենան միջին կամ բարձր առաջադիմություն,
- գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն,
- համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
- լինեն ՀՀ քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:
Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994 թ.-ի մարտի 15-ից 1997 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում:
Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան պող. 1, բն. 1, ք. Երևան 0019, Հայաստան
(+37410) 560045, 544012, 544015
www.americancouncils.am
info@americancouncils.am
Հարգարժան բարեկամներ
Ճեմարանի ծնողների հետ տնօրենի անմիջական կապն ու շփումները ավելի հեշտացնելու եւ համակարգված կազմակերպելու նպատակով այսուհետեւ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժ. 12.00-ից մինչեւ 13.00-ը ծնողների եւ տնօրենի միջեւ կկայանա հարց ու պատասխանի ժամ, որը, կարծում ենք, շատ օգտակար կլինի երկու կողմերի համար:
Դուք կարող եք պարզաբանումներ ստանալ ձեզ հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկություններով:
Ծնողական համայնքի այն անդամները, որոնք կցանկանան իրենց նկատառումները ներկայացնել անձամբ, հնարավորություն ունեն հանդիպել տնօրենին իր աշխատասենյակում, ժամը ժ. 13.15-ից մինչեւ 14.30-ը:
Մեր համագործակցությունը առավել կընդլայնվի Ձեզ տրամադրված ճեմարանական էլեկտրոնային հասցեների շնորհիվ, որոնք գործում են ապահով ու պաշտպանված ինտերնետային դաշտում եւ արդեն գործածության ընթացք են ստացել:
Այնուամենայնիվ, տնօրենի անմիջական իրազեկմամբ լուծվող հարցերի անհրաժեշտությունը միշտ էլ զգացվելու է, որը կկարգավորվի վերոհիշյալ հանդիպումների կազմակերպմամբ:
Վստահ ենք, որ համագործակցության այս ձեւը առավել կնպաստի մեր փոխադարձ վստահության ամրապնդմանը եւ մեր սիրելի սաների ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործմանը:
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ