29.04.2025

Միջին դպրոցի ընդունելություն

Միջին դպրոցի ընդունելություն

Հարգելի ծնողներ

 

Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան

 

  • ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության  պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին, 
  • ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,  
  • ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,

 

ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում  Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ճեմարան):

 

Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի: Պետական համաֆինանսավորմամբ տեղերի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները:

 

Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից` հատուկ տրանսպորտային միջոցներով:

 

Ճեմարանի ընդունելությունը 2025-2026 ուստարվա համար իրականացվում է միջին դպրոցի`

 

  • 8-րդ և 10-րդ դասարանների պետական համաֆինանսավորմամբ տեղերում,
  • 5-րդ և 8-րդ դասարանների վճարովի տեղերում:

 

Ուշադրություն. 2025թ. մայիսի 2-ի դրությամբ առկա թափուր տեղերը ըստ դասարանների հետևյալն են` 5-րդ դասարան` 16 վճարովի տեղ, 8-րդ դասարան` 30 պետական համաֆինանսավորմամբ տեղ և 6 վճարովի տեղ, 10-րդ դասարան`  5 համաֆինանսավորմամբ տեղ: 


Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթում հետևյալ հղումով: 

 

Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը իրականացվում է մայիսի 2-ից մայիսի 31-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում *: Ընդունելության քննությունները կազմակերպվում են հունիսի 10-ից 30-ը:

 

*Ուշադրություն. Դիմում-հայտը լրացնելուց հետո համակարգը ինքնաշխատ հաղորդագրություն է ուղարկում հայտում նշված էլ. հասցեին՝ նշելով, որ հայտը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարներով: 

 

1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները: 


2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից  Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ  դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:

 

2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 առաջատար նորարարական դպրոցներից մեկը:

 

2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` Միջին և Ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:

 

2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերենով:

 

2022թ.-ից Ճեմարանը «Միջազգային դպրոցների խորհրդի» (CIS, Council of International Schools) անդամ է: 

    
Կոնտակտային տվյալներ.
Միջին դպրոց` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35                 
Հեռ.`  +374 10 680102,  +374 44 640126
Էլ. հասցե`    info@shirakatsy.am            
Կայք`   www.shirakatsy.am


Տրամադրե՛ք Ձեր երեխային որակյալ կրթություն ստանալու և ավելի պայծառ ապագա կերտելու հնարավորություն: