Միջազգային Բակալավրիատ (IB)

Միջազգային Բակալավրիատ (IB)

Հանրակրթության ասպարեզում միջազգային կրթություն հասկացությունը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` երկրագնդի վրա կրթության միջոցով խաղաղություն ապահովելու նպատակով: Հետագայում միջազգային կրթությունը թե՛ հանրակրթական, թե՛ ԲՈՒՀ-ական մակարդակում լուրջ զարգացում է ապրել: Հանրակրթության ոլորտում Միջազգային բակալավրիատ կազմակերպությունն (International Baccalaureate Organization) աշխարհում առաջատարն է:

Միջազգային բակալավրիատ կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թ.-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի միջազգային դպրոցների նախաձեռնությամբ, հանդիսանում է միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրախորհրդում ու Յունեսկօ-ում:

Միջազգային բակալավրիատի առաքելությունն է՝ ձևավորել և զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք կստեղծեն ավելի լավ ու խաղաղ աշխարհ` միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ:

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը նախատեսված է 3-19 տարեկանների համար` ըստ մակարդակների` Կրտսեր դպրոցի ծրագիր՝ Primary Years Programme (IB PYP, ստեղծվել է 1997թ.), Միջին դպրոցի ծրագիր (IB MYP, ստեղծվել է 1994թ.), Դիպլոմային ծրագիր (IB DP, ստեղծվել է 1968թ.) և Կարիերայի ծրագիր (IB CP, ստեղծվել է 2006թ.):

Շիրակացու ճեմարանի Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցները հավատարմագրված են իրականացնելու Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերով ուսուցում, ընդ որում Հայաստանում միայն Շիրակացու ճեմարանում է հասանելի ՄԲ-ի երեք ծրագրերը։

Կրտսեր դպրոցը հավատարմագրվել է ՄԲ գրասենյակի կողմից 2013 թվականին, իսկ Միջին և Ավագ դպրոցները` 2014 թվականին: Կրթության որակի շարունակական վերահսկման և իրականացման ձևերի բարելավման նպատակով ՄԲ գրասենյակը իրականացնում է որակի պարբերական գնահատումներ։ ՄԲ ծրագրերն այսօր իրականացվում են 160 երկրների 5,700+ դպրոցներում: Ճեմարանը երեք հաջորդական ծրագիր իրականացնող դպրոցներից մեկն է։


ՄԲ ծրագրերը հնարավորություն են տալիս սաներին պատասխանատվություն կրել իրենց ուսման համար և օգնում են նրանց զարգացնել ապագայի համար կարևոր հմտություններ՝ փոփոխություններ կատարել և զարգանալ արագ փոփոխվող աշխարհում: ՄԲ-ն սաներին տալիս է հստակ առավելություններ՝ զարգացնելով նրանց քննադատական մտածողության հմտությունները, սնուցելով նրանց հետաքրքրասիրությունը և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը:

Միջազգային բակալավրիատի (ՄԲ) սովորողի բնութագրիչները

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերը միտված են խթանելու սովորողների ինքնուրույնությունն ու ողջ կյանքում սովորելու ցանկությունը։ ՄԲ-ն նպաստում է արդի համամոլորակային խնդիրներից տեղեկացված և գործունակ անհատների կերտմանը, որոնք աշխարհը կդարձնեն ավելի լավը։

Որպես ՄԲ սովորողներ` մենք ձգտում ենք լինել

  • ՎԵՐԼՈՒԾՈՂ
    ՎԵՐԼՈՒԾՈՂ
  • ԲԱՆԻՄԱՑ
    ԲԱՆԻՄԱՑ
  • ՀԵՏԱԶՈՏՈՂ
    ՀԵՏԱԶՈՏՈՂ
  • ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
    ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
  • ՀԱՄԱՐՁԱԿ
    ՀԱՄԱՐՁԱԿ
  • ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
    ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
  • ՄՏԱԾՈՂ
    ՄՏԱԾՈՂ
  • ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
    ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
  • ՀՈԳԱՏԱՐ
    ՀՈԳԱՏԱՐ
  • ԼԱՅՆԱԽՈՀ
    ԼԱՅՆԱԽՈՀ
ՎԵՐԼՈՒԾՈՂ
Մենք խորությամբ վերլուծում ենք աշխարհն ու մեր սեփական մտքերն ու փորձը: Մենք ձգտում ենք հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը` խթանելու մեր ուսուցումն ու անձնական զարգացումը։
ԲԱՆԻՄԱՑ
Մենք զարգացնում և կիրառում ենք հասկացությունների վրա հիմնված մոտեցումը, գիտելիքն ուսումնասիրում ենք տարբեր գիտությունների տեսանկյունից: Մեզ հետաքրքրում են տեղական և համաշխարհային նշանակության խնդիրները:
ՀԵՏԱԶՈՏՈՂ
Մենք բավարարում ենք մեր հետաքրքրասիրությունը, զարգացնում ենք մեր հետազոտական կարողությունները: Մենք գիտենք` ինչպես սովորել ինքնուրույն և ուրիշների օգնությամբ: Մենք սովորում ենք խանդավառությամբ և պատրաստակամ ենք սովորելու ողջ կյանքի ընթացքում:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է մեր կյանքի տարբեր` մտավոր, ֆիզիկական և հուզական ոլորտների հավասարակշռվածությունը մեր և այլոց բարեկեցության համար: Մենք գիտակցում ենք մեր փոխկապվածությունն այլ մարդկանց և այն աշխարհի հետ, որում ապրում ենք:
ՀԱՄԱՐՁԱԿ
Մենք շրջահայաց ենք և վճռական անորոշ իրադրության մեջ հայտնվելիս: Մենք աշխատում ենք ինչպես ինքնուրույն, այնպես էլ ուրիշների հետ համագործակցելով` նոր գաղափարներ և ռազմավարություններ բացահայտելու նպատակով: Մենք հնարամիտ ենք և ճկուն փորձությունների և փոփոխությունների հանդիպելիս:
ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
Մենք վստահորեն և ստեղծագործաբար ինքնարտահայտվում ենք մեկից ավելի լեզուներով և տարբեր ձևերով: Մենք արդյունավետորեն հաղորդակցվում ենք, ուշադիր լսում ենք մյուս անհատների և խմբերի առաջարկությունները:
ՄՏԱԾՈՂ
Մենք կիրառում ենք քննադատական և ստեղծագործական մտածողության կարողություններ` վերլուծելու և պատասխանատվություն կրելու բարդ խնդիրների համակարգված լուծման համար: Մենք նախաձեռնություն ենք դրսևորում պատճառաբանված և բարոյական որոշումներ կայացնելիս:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
Մենք գործում ենք ազնվորեն ու օբյեկտիվորեն, արդարության ու արդարամտության ուժեղ զգացումով, աշխարհի մարդկանց արժանապատվության և իրավունքների նկատմամբ խոր հարգանքով: Մենք պատասխանատվություն ենք կրում մեր արարքների ու դրանց հետևանքների համար:
ՀՈԳԱՏԱՐ
Մենք դրսևորում ենք ապրումակցում, կարեկցանք ու հարգանք: Մենք պատասխանատվություն ենք վերցրել ծառայելու հասարակությանը՝ իրականացնելու դրական փոփոխություններ տարբեր մարդկանց կյանքում և շրջապատող աշխարհում:
ԼԱՅՆԱԽՈՀ
Մենք քննադատաբար ենք գնահատում մեր մշակույթն ու ազգային պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները: Մենք նպատակասլաց ենք և գնահատելով տարբեր տեսանկյուններ` պատրաստ ենք զարգացնելու մեր փորձը:
ՄԲ ծրագրի չափորոշիչները և կիրառությունները ծառայում են որպես առաջնորդող սկզբունքներ և՛ դպրոցների, և՛ ՄԲ-ի՝ ծրագրերի կատարման որակը պահպանելու համար և ներառում են 4 հիմնական կատեգորիա.
  • Նպատակ
    Նպատակ

    Ընդգրկում է դպրոցի փիլիսոփայությունը, առաքելությունը, ռազմավարությունը և արժեքները:

  • Ուսումնառություն
    Ուսումնառություն

    ՄԲ միջազգային դպրոցներում ուսուցումը հիմնված է համապարփակ ուսումնական ծրագրի վրա:

  • Միջավայր
    Միջավայր

    Ներառում է դպրոցի ֆիզիկական, թվային և մարդկային ռեսուրսները:

  • Մշակույթ
    Մշակույթ

    Դպրոցները մշակում և իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որը ստեղծում է դպրոցական մշակույթ, որտեղ ՄԲ փիլիսոփայությունը աշխատում է:

Միջազգային բակալավրիատի ծրագրերը
  • 1
    (ստեղծվել է 1997 թվականին)
    Կրտսեր դպրոցի ծրագիր (ԿԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագիրը (ՄԲ ԿԴԾ) նախատեսված է բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատներ դաստիարակելու համար: ԿԴԾ-ն ապահովում է 3-12 տարեկան սաների որակյալ կրթությունը:

    2013 թվականին Շիրակացու ճեմարանի Կրտսեր դպրոցը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP):

    Իմանալ ավելին
    Կրտսեր դպրոցի ծրագիր (ԿԴԾ)
  • 2
    (ստեղծվել է 1994 թվականին)
    Միջին դպրոցի ծրագիր (ՄԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագիրը (ՄԲ ՄԴԾ) նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից:

    2014 թվականին Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագիրը (IB MYP):
    Այս նորարարական ծրագիրը ընդգծում է անհատական հմտությունների զարգացումը, որոնք կարևոր են ողջ կյանքի ընթացքում ուսուցման համար:

    Իմանալ ավելին
    Միջին դպրոցի ծրագիր (ՄԴԾ)
  • 3
    (ստեղծվել է 1968 թվականին)
    Դիպլոմային ծրագիր (ԴԾ)

    Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (ՄԲ ԴԾ) նախատեսված է 16-19 տարեկան սաների համար:

    2014 թվականին Շիրակացու ճեմարանը հավատարմագրվեց Միջազգային բակալավրիատի կողմից և սկսեց իրականացնել Միջազգային բակալավրիատի Դիմպլոմային ծրագիրը (IB DP):
    Ծրագրի նպատակն է դաստիարակել և կրթել համակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներ կրող և դրանցով առաջնորդվող անհատների:

    Իմանալ ավելին
    Դիպլոմային ծրագիր (ԴԾ)
  • 4
    (ստեղծվել է 2006 թվականին)
    Կարիերայի ծրագիր (ԿԾ)

    Միջազգային բակալավրիատի Կարիերայի ծրագիրը (ՄԲ ԿԾ) նախատեսված է 16-19 տարեկան սաների համար:


    Շուտով Շիրակացու ճեմարանի սաներին կառաջարկվի նաև այս ծրագիրը, որը կխթանի սաների` անձնային, մասնագիտական և ակադեմիական զարգացումն ու առաջընթացը:

    Իմանալ ավելին
    Կարիերայի ծրագիր (ԿԾ)
Ավելի քան 50 տարի այս չորս ծրագրերը ապահովում են ամուր, հետևողական շրջանակ և ճկունություն՝ հարմարեցնելու սաների կրթությունը՝ ըստ նրանց մշակույթի և համատեքստի

Նրանք նաև հնարավորություն են տալիս ուսուցիչներին զարգացնել ճկուն, ինքնամփոփ երիտասարդներ, ովքեր ունեն գիտելիքներ, հմտություններ և նպատակասլացություն, որն անհրաժեշտ է իրենց կյանքի ընթացքում բարգավաճելու և աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

 

ՄԲ միջազգային դպրոցները իրականացնում են ուսումնական ծրագիր՝ համաձայն ՄԲ ծրագրի չափորոշիչների և կիրառությունների, որը խրախուսում է կատարելագործումը և նորարարությունը, ընդգծում է յուրաքանչյուր դպրոցի համատեքստը և համայնքը, ինչպես նաև ապահովում է ավելի մեծ ճկունություն՝ նախագծելու ուսումնական միջավայր, որը լավագույնս կաշխատի յուրաքանչյուր դպրոցական համայնքի համար: