Միջին դպրոցի մասին

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Միջին դպրոցը հիմադրվել է 1998 թվականին: Միջին դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի (Middle Years Program կամ IB MYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB MYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է:

Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:

Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի հեղինակային ծրագրի պահանջները:
 

 

Ուսումնական ծրագիր

Միջին դպրոցի ծրագրի մոդելի կենտրոնում սանն է, ամեն ինչ կենտրոնացած է վերջինիս և նրա՝ սովորողի որակների զարգացման վրա:

ՄԴԾ մոդելի հիմնական բաղադրիչներն են հասկացությունները, համընդհանուր համատեքստերը, ուսուցման մոտեցումները (ATT - Approaches to Teaching), ուսումնառության մոտեցումները (ATL - Approaches to Learning), ծառայությունը գործողության միջոցով, ՄԴԾ-ի նախագծերը, միջազգային մտածողությունը և ութ առարկայական խմբերը:

  • Ծառայության նախագծեր

    Շիրակացու ճեմարանում սաները ակտիվորեն ներգրավված են ծառայությունների նախագծերում, որոնք արտացոլում են ուրիշների կյանքի և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունենալու նրանց հանձնառությունը: Որպես համայնքի հոգատար անդամներ՝ սաները օգտագործում են իրենց ակադեմիական գիտելիքները՝ իրական աշխարհում փոփոխություն կատարելու համար:

    Յուրաքանչյուր տարիքային խումբ իրականացնում է ծառայության նախագիծ, որի միջոցով սաները նպաստում են համայնքի բարօրությանը` այցելելով մանկատներ, ծերանոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև կազմակերպում են բեմադրություններ երեխաների համար, անց են կացնում դասեր կրտսեր ընկերների համար և ակտիվորեն մասնակցում են վերամշակման ծրագրերին՝ հավաքելով և վերամշակելով թուղթ և պլաստիկ:

    Ծառայություններին ուղղված այս մոտեցումը կրթական գործընթացի անբաժանելի մասն է, որը դաստիարակում է սոցիալապես պատասխանատու անհատների, ովքեր հասկանում են իրենց համայնքի բարեկեցությանը նպաստելու կարևորությունը:

    Թուղթը աղբ չէ...
    Խցանահավաք
    Դասական երաժշտությունը մեր կյանքում
  • Համայնքային նախագծեր

    Շիրակացու ճեմարանի 9-րդ դասարանում (MYP 4-րդ տարում) սաները իրականացնում են Համայնքային նախագիծը: Այս նախագիծը կենտրոնանում է համայնքի և ծառայության շուրջ՝ խրախուսելով սաներին գիտակցել իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքին նպաստելու գործում: Համայնքային նախագիծը սաների համար հարթակ է տրամադրում համայնքի տարբեր կարիքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու և դրանք անհատապես կամ խմբերով լուծելու համար:

    Այս նախագծի ընթացքում սաները պլանավորում են, թե ինչպես ֆինանսավորել իրենց նախագծերը և կազմակերպել տոնավաճառներ՝ վաճառելու իրենց ձեռագործ իրերը:

    EXCEL հմտությունների դասավանդում
    Սովորիր պատմությունը խաղալով
    Օգնություն Ֆիզիկայի ամբիոնին՝ նոր սարքավորումներով և մեխանիզմներով
  • Անհատական նախագծեր

    Շիրակացու ճեմարանի սաները 10-րդ դասարանի ավարտին ներկայացնում են իրենց Անհատական նախագիծը: Անհատական նախագծի նպատակն է խրախուսել սաներին կիրառել և ամրապնդել ուսուցման իրենց յուրահատուկ մոտեցումները՝ միաժամանակ ուսումնասիրելով և զարգացնելով անձնական հետաքրքրությունների բազմազան շրջանակ:

    Անհատական նախագիծը հիանալի հնարավորություն է տալիս սաներին ներկայացնելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ ստեղծելով անհատական և հաճախ նորարարական նախագծեր, որը ցույց է տալիս նրանց Միջին դպրոցի ծրագրի ողջ ուսուցման արդյունքը:
    Այս նախագծերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Շիրակացու ճեմարանը մշակել է Անհատական նախագծերի հետազոտական դասընթաց 10-րդ դասարանի սաների համար:

    Անհատական նախագծերն ուղարկվում են Միջազգային բակալավրիատի գրասենյակ՝ գնահատման համար՝ ապահովելով կայուն և անկողմնապահ գնահատման գործընթաց:

    Էլենի սենյակ
    Եկեք հոգ տանենք մեր միջավայրի մասին
    Որսա պահը

.

Միջին դպրոցը՝ թվերով

Միջին դպրոցը սաների թվով ամենամեծ կառույցն է Ճեմարանում: Թվային հետաքրքիր փաստերին ծանոթացեք այստեղ՝ 

 

  • 1
    թվականին հիմնադրվեց Միջին դպրոց
  • 1
    դիմորդ 2023 թվականին
  • 1
    սան
  • 1
    համաֆինան սավորմամբ սովորողներ

Ընդունելություն

Միջին դպրոցում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում: Հիմնական ընդունելությունն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին:

 

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել

Ընդունելության համակարգող
Աննա Աղասյան
Դիմել

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել բոլորը
Զմյուռնիայի կոտորածը. հանդիպում ցեղասպանագետի հետ
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
24.04.2023
Զմյուռնիայի կոտորածը. հանդիպում ցեղասպանագետի հետ
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ՝ ճեմարանում հյուրընկալեցինք պատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանին։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ դպրոցականների 17-րդ օլիմպիադա
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
21.03.2023
ՀՀ դպրոցականների 17-րդ օլիմպիադա
«π» թվի միջազգային օր
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
14.03.2023
«π» թվի միջազգային օր
Մարտի 14-ը «π» թվի միջազգային օրն է:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Մասլենիցան ճեմարանում
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
27.02.2023
Մասլենիցան ճեմարանում
Ռուսաց լեզի ամբիոնի կողմից այս տարի կազմակերպվեց ռուսական տոներից մեկը՝ Մասլենիցան:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Անգլերեն-ֆիզկուլտուրա միջառարկայական նախագիծ
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
15.02.2023
Անգլերեն-ֆիզկուլտուրա միջառարկայական նախագիծ
2023-ի մեր օրացույցներն արդեն պատրաստ են...
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
24.01.2023
2023-ի մեր օրացույցներն արդեն պատրաստ են...
Օրացույցի նկարազարդումներն իրականացրել են ճեմարանական սաները արվեստի դասերի ընթացքում՝ անդրադառնալով Ռաունդ Սքվեր 12 բացահայտումներին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի ունեցավ "Лучом лицейских ясных дней" միջոցառումը
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
30.11.2022
Տեղի ունեցավ "Лучом лицейских ясных дней" միջոցառումը
В актовом зале во время линейки состоялось мероприятие "Лучом лицейских ясных дней", посвященное всероссийскому Дню лицея.
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջառարկայական նախագիծ՝ «Իմ սրտի քաղաք»
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
16.11.2022
Միջառարկայական նախագիծ՝ «Իմ սրտի քաղաք»
Միջառարկայական կապերը դասապրոցեսում լավագույնս ներկայացնող վերջին նախագիծը ճեմարանականներն իրականացրին Գյումրիում տեղի թիվ 27 դպրոցի սաների հետ համագործակցությամբ՝ «Իմ սրտի քաղաքը» խորագրով:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճել է 2-րդ տեղը
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
18.10.2022
«Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճել է 2-րդ տեղը
Հայկը արդեն հասցրել է հաղթել սենյակային թռչող «գերթեթև» մոդելների գծով ավիամոդելիստների հանրապետական մրցույթում՝ զբաղեցնելով 1-ին տեղը, դառնալով Հայաստանի չեմպիոն:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շիրակ Թորոսյանի այցը Ճեմարան1
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
03.10.2022
Շիրակ Թորոսյանի այցը Ճեմարան1
Հաջողության գրավականը գիտելիքն ու նպատակասլացությունն է, որը ձեզ ցանկացած իրավիճակում կփրկի։ Դրե՛ք ձեր առջև խնդիրներ և լուծե՛ք դրանք»,- իր խոսքում ընդգծեց պարոն Թորոսյանը
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ