Կրտսեր դպրոցի մասին

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:

 

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:

Կրտսեր դպրոցի ծրագրի կառուցվածքը

  • Ինպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվում

    Ուսումնական օրը Կրտսեր դպրոցում սկսվում է 08:45 և ավարտվում 15:40, իսկ երկարացված օրվա ծրագիրն ավարտվում է 17:20: Ուսումնական գործընթացն ընդմիջվում է նախաճաշով, ճաշով և հետճաշիկով, ինչպես նաև նախատեսված է լրացուցիչ սնունդ՝ երկարացված օրվա համար:

     

    Երկարացված օրվա ընթացքում սաներն ունեն խմբակներին մասնակցելու և յուրացման առաջադրանքները կատարելու հնարավորություն:

  • Ինչպե՞ս ենք մենք աշխատում

    Կրտսեր դպրոցում կիրառվում է վերառարկայական ուսուցման մոտեցում՝ ապահովելով ստացած գիտելիքների կապն առօրյա կյանքի հետ: Գիտելիքը կառուցվում է լեզուների, մաթեմատիկայի, արվեստի (կերպարվեստ, երաժշտություն, պար), բնական գիտությունների, հասարակական գիտությունների, ֆիզիկական (լող, ֆիզկուլտուրա) և սոցիալական կրթության՝ ապահովելու համար անձի նազմակողմանի զարգացումը:

     

    Գործում են արտաուսումնական տարբեր խմբակներ` կերպարվեստի, շախմատի, դաշնամուրի, պարի, կարատեի, հմուտ ձեռքերի, ֆրանսերենի, հիփ-հոփի և այլն:

  • Դպրոցը մեր ընդհանուր տունն է

    Կրտսեր դպրոցում ձևավորվել է փոխադարձ հարգանքի, համագործակցության և արդարամտության միջավայր, որտեղ սովորում են բոլորը՝ սաները, ուսուցիչները, ծնողները:

     

    Դպրոցում մշտապես խրախուսվում է նորարարությունը, ազգային արժեքների պահպանումը, որի մասին վկայում են մի շարք ազգային միջոցառումներ, կարևորվում է նաև միջազգային մտածելակերպը:

  • Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվում

    Սաներն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները դրսևորում են տարաբնույթ միջոցառումների, խմբային ու համադպրոցական տոների, ցուցահանդեսների շրջանակներում:

     

    Կրտսեր դպրոցում հաճախ են  հյուրընկալվում նշանավոր մարդիկ, տարբեր մասնագիտություններ ներկայացնող անձինք: Կազմակերպվում են  էքսկուրսիաներ, որոնց ընթացքում երեխաները կատարելագործում են իրենց հետազոտական հմտությունները և աշխատանքները:

     

    ԿԴ-ն ավարտելիս 4-րդ դասարանցիներն իրենց անհատական կամ խմբային աշխատանքները ներկայացնում են PYP Exhibition-ի ժամանակ:

Թվային շրջայց Շիրակացու ճեմարանի Կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցի ծառայությունները

  • ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԼՈԳՈՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԼՈԳՈՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՑԱՏՈՒՆ
    ՀԱՑԱՏՈՒՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանական ծառայությունը հոգ է տանում սաների հոգեբանական առողջության մասին՝ սերտորեն համագործակցելով մանկավարժների և ծնողական համայնքի հետ:

ԼՈԳՈՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լոգոպեդական ծառայությունը նպաստում է բոլոր սաների գրավոր և բանավոր խոսքի ձևավորմանն ու զարգացմանը։

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բժշկական ծառայությունն ապահովում է առողջապահական հսկողությունը, երեխաների առաջին բուժօգնությունը, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող մաքրությունը:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների տեղափոխությունն իրականացվում է նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներով և ավտոբուսներով: 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության ծառայությունն  ապահովում է սաների և աշխատակիցների շուրջօրյա անվտանգությունը:

ՀԱՑԱՏՈՒՆ

Հացատունն ապահովում է երեխաներին 4-անգամյա բազմատեսակ, առողջ և օգտակար սնունդով: Հատուկ սննդակարգը մշակվում է բժիշկ-սննդաբանի կողմից:

Ընդունելություն

1-ին դասարաններում ընդունելության դիմում-հայտերը ընդունվել են 2024 թվականի մարտի 10-ից 24-ը

Երեխաներն ընդունվում են կրտսեր դպրոցի 1-ին դասարան (Ընդունելության դիմում-հայտերը ընդունվում են մարտի 10-ից 24-ը)` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա, իսկ 2-4-րդ դասարան՝ միայն թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:

Ընդունելության հարցերով խնդրում ենք կապ հաստատել

Ընդունելության հարցերով խնդրում ենք կապ հաստատել
ընդունելության համակարգող
Աննա Աղասյանին
Ծանոթացեք մեր անձնակազմի հետ

Ծանոթացեք մեր անձնակազմի հետ

Մեր ուսուցիչները արհեստավարժ մանկավարժներ են և իրենց գործի գիտակները:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել բոլորը
Ծանոթանում ենք գիտական փորձերին
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
10.03.2023
Ծանոթանում ենք գիտական փորձերին
Թումանյանական օրեր
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
20.02.2023
Թումանյանական օրեր
Թեման՝ Մեդիա
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
24.01.2023
Թեման՝ Մեդիա
4-րդ դասարանցիներն այցելեցին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ծանոթացան, թե ինչպես և որտեղ են սովորում լրագրողները, ձայնագրվեցին ու փորձեցին իրենց լուրերի հաղորդավարների դերում: Հնարավորություն ունեցան ստեղծելու իրենց փոքրիկ աշխատանքները:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Գիտելիքի օրը առաջին դասարանցիների համար
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
09.01.2022
Գիտելիքի օրը առաջին դասարանցիների համար
Բարի գալուստ Ճեմարան սիրելի առաջին դասարանցիներ։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ