Աշխատանք

  • Վերջնաժամկետ
    31.08.2026

    Եթե Դուք ցանկանում եք աջակցել սաների համակողմանի զարգացմանը, ձևավորել անվտանգ և համագործակցային կրթական միջավայր, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։

     

    Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանում

     

    Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ դաստիարակի օգնականը կարևոր դերակատարություն ունի սաների անվտանգության ապահովման, առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։

     

    • Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
    • Մասնակցություն մանկակրթարանի կրթական ծրագրերի իրականացմանը
    • Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա
    • Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է յուրաքանչյուր սանի համակողմանի զարգացումը
    • Մասնագիտական հմտությունների զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն
    • Շարունակական ուսումնառության և մասնագիտական աճի հնարավորություն

     

    Աշխատանքի նկարագրություն

     

    Մանկակրթարանի դաստիարակի օգնականը՝

     

    • Աջակցում է դաստիարակին կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման և իրականացման հարցերում:  
    • Մասնակցում է սաների առօրյա գործունեության, խաղերի, ուսումնառության և այլ միջոցառումների կազմակերպմանը:
    • Նպաստում է անվտանգ և աջակցող միջավայրի պահպանմանը:
    • Աջակցում է ուսումնական և խաղային միջավայրի կազմակերպմանը:   
    • Մասնակցում է սաների բարեկեցության և վարքագծի դիտարկմանը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանցելով դաստիարակին:

     

    Մասնագիտական կարողություններ

     

    • Տիրապետում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հիմնական առանձնահատկություններին:
    • Կարողանում է արդյունավետ աջակցել երեխաների առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը:
    • Կարողանում է ստեղծել և պահպանել անվտանգ, ներառական և աջակցող միջավայր:
    • Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքները:

     

    Փափուկ հմտություններ

     

    • Արդյունավետորեն հաղորդակցվում է երեխաների, ծնողների և գործընկերների հետ:
    • Համագործակցում է թիմում՝ աջակցելով գործընկերներին և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
    • Դրսևորում է հոգատարություն, համբերատարություն և պատասխանատվություն
    • Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին: 
    • Դրսևորում է նախաձեռնողականություն և պատրաստակամություն՝ աջակցելու մանկակրթարանի առօրյա գործունեությանը:

     

    Լեզուներ և ՏՏ հմտություններ

    • Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
    • Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին

     

    Պահանջվող որակավորում

     

    • Բարձրագույն կրթություն նախադպրոցական կրթության, մանկավարժության կամ հարակից այլ ոլորտում

     

    «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 

     

    Դիմելու կարգը

     

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի դաստիարակի օգնական):            

     

    Դիմելու վերջնաժամկետը՝  31.08.2026
    Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:      

    (Եթե մինչև 10.09.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):          

     

    ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am
     

    Դիմել այս հաստիքի համար
  • Վերջնաժամկետ
    31.08.2026

    Եթե Դուք ցանկանում եք նպաստել սաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, երաժշտական ճաշակի, ռիթմի զգացողության և գեղագիտական ընկալման զարգացմանը, ինչպես նաև ձևավորել ոգեշնչող և համագործակցային կրթական միջավայր, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։

     

    Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանում

     

    Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ երաժշտության դաստիարակը կարևոր դերակատարություն ունի սաների երաժշտական կրթության, ստեղծագործական ինքնարտահայտման և համակողմանի զարգացման գործընթացում։

    • Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
    • Մասնակցություն մանկակրթարանի կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը
    • Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա
    • Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է յուրաքանչյուր սանի համակողմանի զարգացումը
    • Մասնագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն
    • Շարունակական զարգացման, փորձի ընդլայնման և մասնագիտական աճի հնարավորություն

                  
    Աշխատանքի նկարագրություն

     

    Մանկակրթարանի երաժշտության դաստիարակը՝    

    • Պլանավորում, կազմակերպում և իրականացնում է երաժշտական կրթադաստիարակչական գործընթացը՝ ապահովելով սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնառություն:
    • Դասավանդում է երաժշտություն՝ նպաստելով սաների երաժշտական ունակությունների, լսողության, ռիթմի զգացողության և ստեղծագործական մտածողության զարգացմանը:
    • Իրականացնում է ռիթմիկայի պարապմունքների նվագակցում՝ աջակցելով սաների երաժշտական հմտությունների ձևավորմանը:
    • Կազմակերպում և անցկացնում է երաժշտական և թեմատիկ միջոցառումներ, տոնական ծրագրեր և ելույթներ:
    • Դիտարկում և արձանագրում է սաների երաժշտական զարգացման և առաջընթացի դինամիկան՝ ապահովելով շարունակական հետադարձ կապ:
    • Համագործակցում է մանկակրթարանի դաստիարակների, հոգեբանների, ծնողների և այլ մասնագետների հետ՝ սաների զարգացման միասնական աջակցությունն ապահովելու նպատակով:

     

    Մասնագիտական կարողություններ

    • Տիրապետում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկություններին:
    • Տիրապետում է երաժշտության դասավանդման ժամանակակից մեթոդներին և մոտեցումներին:
    • Տիրապետում է երաժշտական գործիքի (նախընտրելի է դաշնամուրի) և կարողանում է ապահովել ռիթմիկայի պարապմունքների նվագակցումը:
    • Կարողանում է ստեղծել անվտանգ, ներառական և աջակցող կրթական միջավայր:
    • Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքները:  

     

    Փափուկ հմտություններ

    • Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին:
    • Համագործակցում է թիմում՝ արժևորելով գործընկերների փորձը և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
    • Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողական ձևով արձագանքելով այլոց հուզական վիճակներին:
    • Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը:
    • Ցուցաբերում է նախաձեռնողականություն, պատասխանատվություն և մասնագիտական ճկունություն:

     

    Լեզուներ և ՏՏ հմտություններ

    • Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
    • Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին

     

    Պահանջվող որակավորում

    • Բարձրագույն կրթություն երաժշտության ոլորտում 

           

    «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 


    Դիմելու կարգը

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի երաժշտության դաստիարակ):


    Դիմելու վերջնաժամկետը՝  31.08.2026
    Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:      

    (Եթե մինչև 10.09.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):          


    ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am

    Դիմել այս հաստիքի համար