Կիրակնօրյա դպրոց

Կիրակնօրյա դպրոցի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:

Կիրակնօրյա դպրոցը հնարավորություն է տալիս ինչպես ճեմարանական սաներին, այնպես էլ հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանի աշակերտներին իրենց գիտելիքները խորացնել մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից: Դասավանդվող առարկաների ծրագրերը համապատասխանում են հանրակրթական դպրոցների և Ճեմարանի չափորոշչային պահանջներին: 

5-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին):
Պարապմունքներն անցկացվում են Ճեմարանում, մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է: Դասավանդում են Ճեմարանի առարկայական ուսուցիչները։ Կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի խմբերում ունկնդիրների թիվը, որպես կանոն, չի գերազանցում 20-ը: Խմբի պարապմունքները սկսվում են ամենաքիչը 5 սաների առկայության դեպքում:

Ուսումնական տարվա ընթացքում դիմողները ներգրավվում են գործող խմբերում: Խմբերում ունկնդիրների թիվը 20-ից գերազանցելու դեպքում խումբը կիսվում է: Դասընթացներին մասնակցող սովորողների ծնողների հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

Կիրակնօրյա դպրոցի կանոններին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ:

 

Հասցե` ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց, 35:

Հեռ. +374 10 68 01 02, +374 55 40 37 98

 

 

 

Ինչպես դիմել

Կիրակնօրյա դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել

Դիմել