Ավագ դպրոցի մասին

Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:

 

Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:

 

Ավագ դպրոցի ծրագրերը

Ավագ դպրոցի Հեղինակային  ծրագրում կիրառվում են ՀՀ պետական և առարկայական չափորոշիչների, ինչպես նաև ճեմարանի հեղինակային կրթական ծրագրի պահանջները, որն ապահովում է ժամանակակից պահանջներին համապատասխան, մրցունակ կրթություն: Կրթական ծրագիրը մշտապես բարելավվում է Ճեմարանի աշխատակիցների և հենց ուսանողների մասնակցությամբ, ինչի ապացույցն են առարկայական նորությունները, ուսանողական պրակտիկան, առաջարկվող նոր առարկաները և այլն։

 

ՄԲ Դիպլոմային ծրագիրը, ճեմարանական մատուցմամբ, բարդ և պահանջկոտ ակադեմիական ծրագիր է, որը խտացնում և ամփոփում է ՄԲ ծրագրերի հետ սովորողի ճամփորդությունը։ Դիպլոմային ծրագիրն առաջարկում է միջազգայնորեն ընդունված կրթություն, որը ճանաչված է աշխարհի բազմաթիվ համալսարանների կողմից: Դիպլոմային ծրագրի հիմքում ընկած ծավալուն էսսեն, իմացության տեսությունն ու CAS-ը սովորողներին լավագույնս պատրաստում են իրական կյանքին և ուսումնառության ճանապարհի հաջող շարունակությանը։

Հեղինակային ծրագիր
Հեղինակային ծրագիր

Ավագ դպրոցում սովորողի ուսումնական գործընթացը կազմակեպվում է ՝ ըստ վերջինիս կարիքների և նախասիրությունների։ Սովորողները ուսումնական պլանի սահմանած ժամաքանակի սահմաններում իրավունք ունեն ընտրելու երեք խորացված առարկաներ 11-րդ և երկուսը՝ 12-րդ դասարանում։
 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիպլոմային ծրագիր
Դիպլոմային ծրագիր

Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (IB DP) նախատեսված է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող, 10-րդ դասարանն ավարտած դպրոցականների համար: ՄԲԴԾ-ում ուսումն իրականացվում է անգլերենով: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ճեմարանի շրջանավարտների՝ համալսարաններ ընդունելությունը՝ ըստ երկրների

Ե՛վ Հեղինակային, և՛ Դիպլոմային ծրագրի շրջանավարտները բարձր ցուցանիշներով և կրթաթոշակներով ընդունվում են Հայաստանի և աշխարհի լավագույն բուհերը: 

 

Ստորև ներկայացված է 2023թ.-ի ընդունելությունն՝ ըստ երկրների բաշխվածության։

Ճեմարանի շրջանավարտների՝ համալսարաններ ընդունելությունը՝ ըստ երկրների

.

Շիրակացու պառլամենտ

Շիրակացու պառլամենտը (ShiP) ստեծվել է որպես ճեմարանականներից մեկի նախագիծ, իսկ 2023-ին Շիրակացու պառլամենտը մեկնարկեց արդեն 12-րդ նստաշրջանը:

 

ShiP-ի նպատակն է հնարավորություն տալ սովորողներին բարձրաձայնել իրենց կարծիքը, վեր հանել խնդիրները և փորձել գտնել դրանց լուծումները: Սովորողները պառլամենտի շրջանակներում հանդես են գալիս համապատասխան հանձնաժողովների կազմում, կենտրոնանում են որևէ հստակ ոլորտի վրա, ուսումնասիրում են տվյալ ոլորտի խնդիրները և առաջարկում են լուծումները: Հանձնաժողովները, Սովորողների խորհրդի հետ համատեղ, իրականացնում են առաջարկված լուծումները։ 

Շիրակացու պառլամենտ
Սովորողների խորհուրդ

Սովորողների խորհուրդն ունի հստակ նպատակ․ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կդարձնեն սովորողների առօրյան ավելի բազմազան և բովանդակալից: Սովորողների ​​խորհրուրդը նաև ստեղծում և պահպանում է կապը սովորողների և տնօրենության միջև, որը հնարավորություն է տալիս բարձրացնել համայնքում առկա խնդիրները և փորձել համատեղ լուծել դրանք։

 

Յուրաքանչյուր ուսումնական տարի անաչառ քվեարկության արդյունքում ընտրվում է Սովորողների նոր խորհուրդ: Կազմը բաղկացած է 6 անդամից՝ 2 համանախագահ` աղջիկ և տղա, արտաուսումնական միավորումների, մարդկային ռեսուրսների, հասարակայնության հետ կապերի և մեդիայի, ինչպես նաև արտաքին կապերի համակարգողներ:

Սովորողների խորհուրդ

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել բոլորը
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
17.04.2024
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
08.04.2024
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
Գագիկ Գինոսյանի հիշատակին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից հայ մասնակիցները վերադարձել են մեդալներով
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
24.07.2023
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից հայ մասնակիցները վերադարձել են մեդալներով
«AESA»-ի 22-րդ ամենամյա գիտական օլիմպիադա
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
19.05.2023
«AESA»-ի 22-րդ ամենամյա գիտական օլիմպիադա
«Տարվա դպրոց» մրցանակը շնորհվեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին. ամփոփվեցին ԲՏՃՄ ուղղությամբ ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի արդյունքները:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Երկուական եղևնի՝ Հիշողության պուրակում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
17.05.2023
Երկուական եղևնի՝ Հիշողության պուրակում
Պրոֆեսոր Նարինե Սավրազյանի գիտական դասը Ճեմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
15.05.2023
Պրոֆեսոր Նարինե Սավրազյանի գիտական դասը Ճեմարանում
Գիտնական, ֆիզիոլոգիայի և դեղագիտության պրոֆեսոր Նարինե Սարվազյանն իր գիտական խմբով բնագիտության առարկաների խորացված և Դիպլոմային ծրագրի սովորողների համար հանդես եկավ բացառիկ դաս-հանդիպումով:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Դասընթաց ՀՀ տարածաշրջանի տարածված բույսերի մասին
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
10.05.2023
Դասընթաց ՀՀ տարածաշրջանի տարածված բույսերի մասին
Բնապահպան, էկոլոգիայի ուսուցչուհի Թամար Գալստյանը սաներին ներկայացրեց և ծանոթացրերց ՀՀ տարածաշրջանի տարածված բույսերին, խոսեց դրանց դասակարգման և անվանակոչման նշանակության մասին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շրջանավարտ Գրիգոր Թուխարյանը Ճմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
10.05.2023
Շրջանավարտ Գրիգոր Թուխարյանը Ճմարանում
Սաների հետ հանդիպեց ճեմարանական Գրիգոր Թուխարյանը, ով կիսվեց արտերկրում սովորելու իր փորձով և մասնագիտական հաջողություններով:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանդիպում համալսարանական ներկայացուցիչների հետ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
23.03.2023
Հանդիպում համալսարանական ներկայացուցիչների հետ
Բուհական խորհրդատվության շրջանակում կազմակերպվել էր հանդիպում միաժամանակ մի քանի ԵՄ համալսարանների ներկայացուցիչների հետ։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ճապոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների այցը Ճեմարան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
03.03.2023
Ճապոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների այցը Ճեմարան
Մարտի 2-ին Ճեմարանում հյուրընկալել էինք #JICA-ի ներկայացուցիչներ Հիտոմի Կոտակային և Ֆուրակավա Մասայուկիին, ինչպես նաև Կոստանտինոս Ծերեթելիին և Ռուզան Խոջոյանին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողով
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
23.02.2023
ԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողով
Փետրվարի 23-24-ին Ալմա-Աթայի MIRAS միջազգային դպրոցում մեր պատվիրակությունը՝ Դիպլոմային ծրագրի ուսանողներԱնահիտ Սինանյանը, Արտաշես Չալաբյանը և Մեհեր Բաղումյանը ԴԾ ուսուցիչ Քրիստինե Սահակյանի ուղեկցությամբ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելով (MUN) ուսանողական համաժողովին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Դաս՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
22.02.2023
Դաս՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին
Ծննդյան օրվա հերթական դասը նվիրված էր Հրանտ Մաթևոսյանին: Ճեմարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների հյուրը անվանի գրողի որդին էր՝ Դավիթ Մաթևոսյանը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Իմ մանկության հերոսները» խորագրով հանդիպում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
10.02.2023
«Իմ մանկության հերոսները» խորագրով հանդիպում
«Zoom Postcard around the World with Round Square» նախաձեռնության շրջանակում փետրվարի 8-ին կայացավ RS Postcard from Shirakatsy Lyceum, Armenia առցանց հանդիպումը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Դաս՝ նվիրված Պարույր Սևակին
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
31.01.2023
Դաս՝ նվիրված Պարույր Սևակին
12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Անանյանը Պարույր Սևակին նվիրված դաս էր ծրագրել: Նա դասին հրավիրել էր նաև իր սիրելի տատիկին՝ գրքասեր, Սևակին պաշտող Ամալյա Վարդանյանին, որին ուղեկցում էր Դավիթի մայրիկը՝ Լիլիթ Անանյանը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ճապոնիայի փոխդեսպանը Ճեմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
20.01.2023
Ճապոնիայի փոխդեսպանը Ճեմարանում
Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան այցելեց Ճեմարան՝ ծանոթանալու ճեմարանական առօրյային, հանդիպելու սաների հետ, զրուցելու ճապոնական մշակույթի, պատմության մասին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շրջանավարտ Կարեն Քեռյանը Ճեմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
12.12.2022
Շրջանավարտ Կարեն Քեռյանը Ճեմարանում
Ավագ և Միջին դպրոցներում կայացավ սովորողների խորհրդի ընտրությունները
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
18.11.2022
Ավագ և Միջին դպրոցներում կայացավ սովորողների խորհրդի ընտրությունները
Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարում ևս Ավագ և Միջին դպրոցում կայացան սովորողների խորհրդի ընտրությունները:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
03.11.2022
Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Ձեռնարկ․ քիմիայի խնդիրների տարբերակված լուծումներ» գրքի շնորհանդեսին, որը հեղինակել են Ճեմարանի Քիմիա առարկայի ուսուցիչ Ժան Գյուլբենկյանը, ճեմարանական շրջանավարտներ Հովհաննես Ադոնցը և Վահագն Ծիրունյանը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանի այցը Ճեմարան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
25.10.2022
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանի այցը Ճեմարան
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, Հայաստանի Զորյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Եգանյանը, Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը այցելեցին Ճեմարան:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Կրակային պատրաստություն  «ԱզատազԷն»-ում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
09.10.2022
Կրակային պատրաստություն «ԱզատազԷն»-ում
Մեր հայրենիքի ու մեզ համար դժվարին այս իրավիճակում կարևոր է գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է և պետք է պատրաստված լինի, տիրապետի ինքնապաշտպանության հմտությունների, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա պաշտպանել թե' իրեն, թե' իր մտերիմներին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ծանոթացում համալսարանների հետ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
27.07.2022
Ծանոթացում համալսարանների հետ
Շարունակելով համալսարնների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը՝ այս անգամ Ճեմարանում հյուրընկալել էինք Քաթարի Northwestern համալսարանի ընդունելության և ռազմավարական հավաքագրամն գծով տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Նագին Կոքսը Starmus-ից՝ Ճեմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
09.07.2022
Նագին Կոքսը Starmus-ից՝ Ճեմարանում
Նայեք ձեր շուրջը և աջակցություն ստացեք ձեր ուսուցիչներից, ծնողներից ու ընկերներից: Մտածեք, թե ինչ եք սիրում անել։ Սովորե՛ք, միացե՛ք մեզ, մենք ունենք ձեր կարիքը: - Նագին Կոքս
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիեզերագնաց Գարրեթ Ռայզմենը՝ Ճեմարանում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
09.07.2022
Տիեզերագնաց Գարրեթ Ռայզմենը՝ Ճեմարանում
Starmus VI Armenia միջազգային փառատոնի շրջանակում այսօր Ճեմարանում հյուրընկալվեց տիեզերագնաց Գարրեթ Ռայզմենը։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հատված կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգին հնչած ուղերձից
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
29.05.2022
Հատված կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգին հնչած ուղերձից
Գիտելիքի օրը Միջին և Ավագ դպրոցներում
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
09.02.2022
Գիտելիքի օրը Միջին և Ավագ դպրոցներում