IB Դիպլոմային ծրագիր
Դիպլոմային ծրագրի մասին
Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան սաների համար: Միջազգային բակալավրիատի առաքելությունն է կերտել հետազոտող, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք միջմշակութային փոխըմբռնման և հարգալից վերաբերմունքի շնորհիվ օգնում են ստեղծելու ավելի լավ և խաղաղ աշխարհ: Ծրագրի նպատակն է դաստիարակել և կրթել աշխարհաքաղաքացի` համակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներ կրող և դրանցով առաջնորդվող վառ անհատականություններ` խթանելով սովորողների անձնային, մասնագիտական և ակադեմիական զարգացումն ու առաջընթացը:
Դասավանդման մոտեցումներն ու կիրառվող տեխնոլոգիաները միտված են զարգացնելու մրցունակ ուսանողներ` պատրաստ դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Աշխարհի առաջատար համալսարաններ առաջնահերթությունը տալիս են Դիպլոմային ծրագրի շրջանավարտներին, ճանաչում և ընդունում են ծրագրի վկայականը` հնարավորություն տալով սովորողներին ընդունվել բուհ առանց լրացուցիչ ընդունելության քննությունների:
Ուսումնական ծրագիրը
ԴԾ-ի ուսումնական ծրագիրը առաջարկում է խորաքնին հետազոտությունների վրա հիմնված ծրագրեր և օժանդակ նյութեր, որոնք օգնում են զարգացնելու սովորողի նկարագրի բնութագրիչները և իրականացնելու ՄԲ առաքելությունը՝ դրանով իսկ ԴԾ-ի ուսանողին պատրաստելով 21-րդ դարի աշխարհաքաղաքացի՝ պատրաստ դիմակայելու մարտահրավերներին:
-
Դիպլոմային ծրագրի միջուկը
Սաները պետք է լրացնեն Դիպլոմային ծրագրի հիմնական երեք մասերը:
-
Ծավալուն էսսե
-
Ստեղծարարություն, գործողություն, ծառայություն
-
Իմացության տեսություն
Ծավալուն էսսեԾավալուն էսսե (Extended Essay) գրելու համար ուսանողներն իրականացնում են անհատական հետազոտություններ՝ դասավանդվող առարկաներից մեկի կամ երկուսի շրջանակում` խորությամբ ուսումնասիրելով հստակ թեմա:
Աշխատելով և ուսումնասիրելով ծավալուն էսսեի նյութը՝ սաները կենտրոնանում են համընդհանուր նշանակության որևէ թեմայի վրա, որը նրանք հետազոտում են նվազագույնը երկու ԴԾ առարկաների տեսանկյունից:Ստեղծարարություն, գործողություն, ծառայությունՍտեղծարարություն, գործողություն, ծառայություն (CAS) ծրագիրը նպատակ ունի օգնելու սաներին՝ իրենց ինքնությունը ձևավորելու, դրսևորվելու, զարգանալու գործում՝ Միջազգային բակալավրիատի առաքելության սկզբունքների և սովորողի նկարագրին համապատասխան։ CAS-ը ամբողջացնում է մարտահրավերներով լի ակադեմիական ծրագիրը, դարձնում է ավելի աբողջական՝ սաներին մղելով ակտիվ գործողությունների, համագործակցության և ծառայության:
Այն խթանում է ստեղծագործ մտածողությունը և ընդգծում` որպես հասարակության լիիրավ անդամ հանդես գալու կարևորությունը` ակադեմիական առարկաների ուսումնասիրությունը համատեղելով տարատեսակ գործընթացներով:
Իմացության տեսությունԻմացության տեսությունը (TOK) մշակում է ուսուցման համաձայնեցված մոտեցում, որը միավորում է ակադեմիական առարկաները: Քննադատական մտածողություն պահանջող այս դասընթացում ուսանողները հետազոտում են գիտելիքի բնույթը և դրա տարատեսակ դրսևորումներն այլ առարկաների մեջ:
-
-
Ուսումնական ծրագիրը
Դիպլոմային ծրագրի սաները պետք է հինգ առարկայական խմբերից ընտրեն մեկական առարկա, որոնց ուսումնառությունը իրենց կհաղորդի խորքային գիտելիքներ և հասկացություններ «լեզու և գրականություն», «անհատ և հասարակություն», «գիտություն» և «մաթեմատիկա» առարկայախմբերի բնագավառներում։
ԴԾ-ի առարկաները դասավանդվում են երկու մակարդակներով՝ հենքային և խորացված։ Յուրաքանչյուր ուսանող նվազագույնը երեք, առավելագույնը չորս առարկա պետք է խորացված ուսուցմամբ ուսումնասիրի, իսկ մնացած առարկաները՝ հենքային մակարդակներով:
ԴԾ-ի բոլոր ուսումնական առարկաները, անկախ նրանից՝ դրանք հենքային կամ խորացված մակարդակով են դասավանդվում, ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում:
-
Մայրենի լեզու և գրականություն
-
Օտար Լեզու
-
Արվեստ
-
Մաթեմատիկա
-
Անհատ և հասարակություն
-
Գիտություն
Մայրենի լեզու և գրականություն- գրականություն
- անգլերեն
- հայերեն
- ռուսերեն
Օտար Լեզու- անգլերեն
- ռուսերեն,
- իսպաներեն,
- ֆրանսերեն
Արվեստ- 2023-2024 ուս․ տարում արվեստի առարկայախումբ չենք առաջարկում։ Սաները կարող են ընտրել առարկաներ այլ խմբերից։
Մաթեմատիկա- մաթեմատիկա (հենքային և խորացված),
- վերլուծություն և մոտեցումներ (SL/HL)
Անհատ և հասարակություն- աշխարհագրություն
- պատմություն
- տնտեսագիտություն
- բիզնեսի կառավարում
Գիտություն- կենսաբանություն
- քիմիա
- ֆիզիկա
- համակարգչային գիտություն
-
Ընդունելություն
ՄԲԴԾ-ում ուսումն իրականացվում է անգլերենով: Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:
Դիպլոմային ծրագրի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով՝ ապրիլին և հունիսին: ՀՀ քաղաքացիները ընդունելությանը կարող են մասնակցել միայն ապրիլյան շրջափուլին:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, ինչպես նաև մասնակցում են առարկայական հարցազրույցներին:
Ծանոթացեք մեր անձնակազմին
Մեր ուսուցիչները արհեստավարժ մանկավարժներ են և իրենց գործի գիտակները: