Հեղինակային ծրագիր
Ավագ դպրոցի մասին
Ավագ դպրոցի հեղինակային ծրագիրը երկամյա կրթական ծրագիր է, որը նպատակաուղղված է ինչպես հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ապագա մասնագիտությանն առնչվող առարկաների համակողմանի ուսումնասիրմանը, կրթության շարունակականության ապահովմանը, այնպես էլ ուսանողների անձնային որակների զարգացմանը։
Ճեմարանի ԱԴ հեղինակային ծրագրում կիրառվում են ՀՀ պետական և առարկայական չափորոշիչների, ինչպես նաև ճեմարանի հեղինակային կրթական ծրագրի պահանջները:
Ուսումնական պլանը
Ուսումնական պլանը կազմվում է խորացված և հենքային ուսուցմամբ:
Խորացված ուսումնառությունը մինչբուհական կրթական համակարգ է, որը նպատակաուղղված է համակողմանիորեն ուսումնասիրելու ԱԴ ուսանողի ապագա մասնագիտությանն առնչվող առարկաների բովանդակությունը, ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ապահովելու հետագա կրթության շարունակականությունը։
Հենքային ուսուցումը ուսանողի՝ սեփական ձգտումով և ինքնուրույնաբար ընտրած առարկայական ծրագրով նախատեսված ուսումնական նյութի ուսումնասիրության, գիտելիք և փորձ ձեռք բերելու գործընթաց է: Ինքնուսուցման գործընթացում ձեռք բերած գիտելիքի որակը կախված է ուսանողի ցանկությունից (մոտիվացիայից), ինքնակազմակերպման հմտություններից, ուսումնասիրվող նյութի մատչելիությունից և ծավալից, ինչպես նաև դասավանդող ուսուցչի ճիշտ ուղղորդումից:
-
Հեղինակային ծրագրի մոդուլ
Ավագ դպրոցում սաների ուսումնական գործընթացը կազմակեպվում է՝ ըստ վերջինիս կարիքների և նախասիրությունների։ Ուսումնական պլանի սահմանած ժամաքանակի սահմաններում սաները կարող են ընտրել երեք խորացված առարկաներ 11-րդ դասարանում, իսկ երկուսը՝ 12-րդ դասարանում։
Խորացված ուսուցմամբ առարկաներն ուսումնասիրվում են ըստ հոսքերի։ Խմբում սաների առավելագույն թիվը 12-ն է։Հենքային ուսուցմամբ առարկաներն ուսումնասիրվում են 2-4 դասաժամում։ Խմբում սաների առավելագույն թիվը 18-ն է։
Ճեմարանի Ավագ դպրոցում (11-12-րդ դասարաններ) սաների կրթական գործընթացը հեղինակային ծրագրով կազմակերպվում է խորացված և հենքային ուսուցման ծրագրերով: Ստորև նշված են հետևյալ հոսքերը:
-
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ
-
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ
-
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
-
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ/ՖԻԶՄԱԹ
-
ԱՐՎԵՍՏ
ԲՆԱԳԻՏԱԿԱՆԽորացված առարկաներ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա
Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն
ՀՈՒՄԱՆԻՏԱՐԽորացված առարկաներ՝ հայոց լեզու, անգլերեն/ TOEFL, հասարակագիտություն/ ՀԺՊ
Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ՆԶՊ, ռոբոտաշինություն, գիտություն (STEAM), հայոց պատմություն, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆԽորացված առարկաներ՝ հայոց լեզու, մաթեմատիկա/SAT, անգլերեն/ TOEFL
Հենքային առարկաներ՝ օտար լեզու, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, գիտություն (STEAM), ձեռնարկատիրություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ/ՖԻԶՄԱԹԽորացված առարկաներ՝ մաթեմատիկա/SAT, ֆիզիկա, ինֆորմատիկա/ գծագրություն
Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ռոբոտաշինություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, բնապահպանություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:
ԱՐՎԵՍՏԽորացված առարկաներ՝ մշակութաբանություն, անգլերեն/ TOEFL, մասնագիտական առարկա/ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա,
Հենքային առարկաներ՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ռուսաց լեզու, ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, գիտություն (STEAM), հայոց պատմություն, հասարակագիտություն, ճարտասանություն, ֆիզկուլտուրա, ՆԶՊ, արվեստ, հայ կին/ ասպետաբանություն:
-
-
Լրացուցիչ կրթադաստիարակչական բաղադրիչներ
.
-
Ձեռնարկատիրական գործունեություն
-
STEAM
-
Արվեստ
-
Հոգեբանություն
-
Աշխատանքային պրակտիկա
Ձեռնարկատիրական գործունեությունՁեռնարկատիրական գործունեությունը մասնագիտական ուսուցման փորձ է, որն առաջարկում է բովանդակալից գործնական աշխատանք՝ ուսանողի ապագա մասնագիտական ոլորտի ընտրությամբ պայմանավորված: Այսօրինակ գործունեությունը նպաստում է ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտը համակողմանիորեն ուսումնասիրելուն, ձեռք բերած համապատասխան գիտելիքները և հմտությունները կիրառելուն։
STEAMSTEAM-ը հիմնված է միջառարկայական և կիրառական մոտեցման վրա, երբ առարկայական 5 ուղղությունները միավորված են մեկ ընդհանուր կրթական համակարգում: Այն զարգացնում է քննադատական մտածողությունն ու խնդիրների լուծման հմտությունները՝ իրական կիրառական նախագծերի ուղեկցմամբ: Այն նպատակ ունի խթանել աշակերտների հետաքրքրասիրությունն ու երևակայությունը, ինչպես նաև կատարելագործել նրանց՝ ապագա գիտնականներ և ինժեներներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքները:
ԱրվեստԱրվեստի դասավանդումն իրականացվում է հայ ազգային մշակույթի հիմքի վրա: Այն նպաստում է սաների ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկություններին միտված ուսումնական գործունեության, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:
ՀոգեբանությունԱռարկայի նպատակն է ձևավորել հաղորդակցման, ինքնակառավարման, քննադատական մտածողության, ստեղծարարության վերաբերյալ գիտելիքների անհրաժեշտ մակարդակ: Ներկայացնել և ձևակերպել կյանքի տարբեր ոլորտներում (մասնագիտական գործունեություն, միջանձնային փոխհարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ և այլն) այդ հմտությունների կիրառման հնարավորությունները: Զարգացնել սաների հաղորդակցական, ինքնակառավարման, քննադատական մտածողության և ստեղծարարության հմտությունները:
Աշխատանքային պրակտիկաԱշխատանքնային գործունեության շրջանակում 12-րդ դասարանի սաները երկրորդ կիսամյակում շաբաթական մեկ ուսումնական օր անցկացնում են իրենց նախընտրած ոլորտին պատկանող կազմակերպությունում:
Աշխատանքային պրակտիկան մասնագիտական ուսուցման փորձ է, որն առաջարկում է բովանդակալից գործնական աշխատանք՝ ուսանողի ապագա մասնագիտական ոլորտի ընտրությամբ պայմանավորված: Այսօրինակ գործունեությունը նպաստում է ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտը համակողմանիորեն ուսումնասիրելուն, ձեռք բերած համապատասխան գիտելիքները և հմտությունները կիրառելուն։ Աշխատանքային գործունեությունը գործատուին հնարավորություն է տալիս աշխատավայր բերելու նոր գաղափարներ, զարգացնելու մարդու ունակությունները և ճանապարհ հարթելու ապագա աշխատակիցների համար:
-
Ընդունելություն
Հեղինակային կրթական ծրագրում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ համաֆինանսավորմամբ կամ վճարովի տեղերի համար
-
1. Մայրենի լեզու թեստ պատասխաններ 2. Երկրաչափություն թեստ պատասխաններ 3. Հանրահաշիվ թեստ պատասխաններ 4. Անգլերեն լեզու թեստ պատասխաններ 5. Ռուսերեն լեզու թեստ պատասխաններ 6. Բնագիտություն թեստ պատասխաններ 7. Հասարակագիտություն թեստ պատասխաններ