24.01.2023
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

2023-ի մեր օրացույցներն արդեն պատրաստ են...

2023-ի մեր օրացույցներն արդեն պատրաստ են...

2023-ի մեր օրացույցներն արդեն պատրաստ են...

Օրացույցի նկարազարդումներն իրականացրել են ճեմարանական սաները արվեստի դասերի ընթացքում՝ անդրադառնալով Ռաունդ Սքվեր 12 բացահայտումներին:

8-րդ դասարանցիները իրենց պատկերացումներով ու երևակայությամբ ներկայացրել են այնպիսի կարևոր որակներ, ինչպիսիք են օրինակ պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, խնդիրներ լուծելու ունակությունը, կարեկցանքը, համառությունը, խիզախությունը և այլն:

Այլ տեսանկյունից աշխարհին ու մարդկանց նայող այս յուրօրինակ 🌏ստեղծագործությունները յուրաքանչյուրի գրասեղանին կարող են խիզախ մտորումների ու նոր բացահայտումների առիթ լինել:

Օրացույցների վաճառքից ստացված հասույթը կծառայի սաների ծառայության ծրագրերի իրականացմանը: