Բաց Օլիմպիադա
Բաց Օլիմպիադա

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում 2006թ.-ից սկսած անցկացնում է Հանրապետական բաց օլիմպիադա հանրակրթական բոլոր առարկաներից 4-8-րդ դասարանների համար:

Տարեցտարի ընդլայնելով օլիմպիադայի իրականացման աշխարհագրությունը՝ մեր նպատակն է օլիմպիական շարժման մասնակից դարձնել նաև մարզերի աշակերտներին՝  բացահայտելով նրանց կրթական հմտություններն ու հնարավորությունները:
2022թ․ Երևանից բացի, օլիմպիադաներ անցկացվեցին Արցախում և Սյունիքում (Գորիս, Մեղրի), 2023թ․՝ դարձյալ Արցախ, Սյունիք (Գորիս, Կապան, Մեղրի), Գեղարքունիք (Մարտունի, Գավառ) և Տավուշ (Իջևան):

Օլիմպիադաներն կազմակերպվում են հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն և պատմություն:

Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվում են 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների: Օլիմպիադայի մասնակիցների համար նախատեսվում են պատվոգրեր, հատուկ կրթաթոշակներ և այլ պարգևատրումներ:

 

Քննական տարբերակներ
Բաց օլիմպիադայի հարցերով կարող եք կապ հաստատել.
Բաց օլիմպիադայի հարցերով կարող եք կապ հաստատել.
Սովորողների օլիմպիադաների և մրցույթների համակարգող՝
Մելանյա Մանուկյան