Աշխատանք
-
Վերջնաժամկետ15.09.2026Դիմել այս հաստիքի համար
Միացե՛ք Շիրակացու ճեմարանին՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ
Եթե Դուք այն ուսուցիչներից եք, որոնց համար կրթությունը չի սահմանափակվում դասասենյակով, այլ դիտարկվում է մարդու ձևավորման որոշիչ գործընթաց,
եթե Ձեզ համար ուսուցումը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ մտածողության, արժեքների և ինքնության ձևավորում, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։Ինչու՞ աշխատել Շիրակացու ճեմարանում
Մենք առաջարկում ենք միջավայր, որտեղ ուսուցիչը ոչ միայն դասավանդում է, այլև զարգանում է որպես մասնագետ և անհատ՝
- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, PYP, MYP, DP ծրագրեր)
- Շարունակական մասնագիտական զարգացում և վերապատրաստման հնարավորություններ
- Սովորողակենտրոն ուսումնառության հետևողական իրականացում
- Մասնակցություն կրթական նորարարությունների մշակմանը և ներդրմանը
- Համագործակցային և աջակցող մշակույթ
- Արժեքահեն և անընդմեջ զարգացող կրթական միջավայր
Աշխատանքի նկարագրություն
Ուսուցիչը՝
- Պլանավորում և իրականացնում է ուսումնական գործընթացը՝ Միջազգային բակալավրիատի և Ճեմարանի հեղինակային ծրագրերի պահանջներին համապատասխան:
- Կիրառում է սովորողակենտրոն, ներառական և տարբերակված ուսուցման մոտեցումներ:
- Վերլուծում է սովորողների ուսումնառության առաջընթացը և ապահովում կառուցողական հետադարձ կապ:
- Համագործակցում է գործընկերների հետ՝ համատեղ պլանավորման և փորձի փոխանակման միջոցով:
- Մասնակցում է ինչպես ամբիոնի, այնպես էլ ողջ Ճեմարանի կրթական գործընթացների կազմակերպմանն ու զարգացմանը:
Մասնագիտական գիտելիք և կարողություններ
- Խորապես տիրապետում է իր առարկային
- Կիրառում է ժամանակակից դասավանդման և գնահատման մեթոդներ
- Կարողանում է հարմարեցնել ուսուցումը տարբեր կրթական կարիքներին
Փափուկ հմտություններ
- Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին:
- Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
- Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ:
- Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին:
- Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում:
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը:
Լեզուներ
- Տիրապետում է գերազանց հայերենին (գրավոր և բանավոր)
- Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն
Պահանջվող որակավորում
- Մանկավարժական կրթություն կամ մանկավարժի հավաստագրման համապատասխան փաստաթուղթ (առնվազն 30 կրեդիտ)
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Ֆիզիկայի ուսուցիչ):Դիմելու վերջնաժամկետը՝ 15.09.2026
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: (Եթե մինչև 30.09.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):
ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am