Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամ
Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամ
Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամ

Շիրակացու Ճեմարանի Զարգացման Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ Ճեմարանի կարիքների համակողմանի գնահատման և զարգացման հիմնական ուղղությունների սահմանման նպատակով։ Ստեղծման պահից ի վեր Հիմնադրամի աջակցությամբ Ճեմարանում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական միջավայրի և ենթակառուցվածքների բարելավմանը։

 

Այդ ծրագրերից կարելի է նշել բնագիտական լաբորատորիաների ստեղծումը և գիտական գրադարանի վերակառուցումը, արվեստի սենյակի վերանորոգումը, մանկական խաղահրապարակի կառուցումը, ինչպես նաև նոր սպորտային համալիրի արդիականացումը մարզադահլիճով։ Հիմնադրամի ջանքերով Ճեմարանում բացվել է նաև STEAM կենտրոն։ Բացի դրանից, հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է նաև Ճեմարանի հյուրատունը։

 

Հիմնադրամի առաջիկա ծրագրերը միտված են կրթական միջավայրի, ենթակառուցվածքների և կրթական պայմանների հետագա կատարելագործմանը։ Հիմնադրամը մշտապես աջակցում է Ճեմարանում իրականացվող բարելավման և զարգացման նախաձեռնություններին՝ լինի դա կրթական, մշակութային, սպորտային, թե սոցիալական ոլորտում։
Հիմնադրամի գլխավոր նպատակն է ապահովել Ճեմարանի ներքին և արտաքին միջավայրի շարունակական զարգացումը՝ սաների, շրջանավարտների և համայնքի բարօրության համար։

 

Իրականացված ծրագրեր

  •  Բնագիտական լաբորատորիայի հիմնում
  • Գիտական գրադարանի վերակառուցում
  • Ավագ և միջին դպրոցի միջանցքների և աստիճանավանդակների հիմնանորոգում
  • Կրտսեր դպրոցի արվեստի սենյակի վերանորոգում
  • «Փոքրիկ ճեմարանական» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցում
  • Շիրակացի գրախանութի բացում
  • Նոր սպորտային համալիրի հատակի կառուցում
  • Հյուրատան վերանորոգում
  • Հյուրատան նախասրահի վերանորոգում
  • STEAM կրթական համալիրի ստեղծում

 

Բացի վերակառուցման ծրագրերից, Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնցից ստացված հասույթը ուղղվում է Ճեմարանի զարգացման և բարելավման նոր ծրագրերի իրականացմանը։

«Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամ
«Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամ
«Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամ

Ճեմարանի արցախյան պատմության շարունակությունը 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական հարձակման և Արցախի բռնի հայաթափումից հետո «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սաների ուսումնառության շարունակականության ապահովումը Ճեմարանում դարձավ գերակա առաջնահերթություն:

Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում հաստատված Արցախի ճեմարանի 5-ից 12-րդ դասարաններում սովորող 142 սան նոյեմբեր ամսից, անվճար հիմունքներով, ներառվեցին ճեմարանի համակազմում՝ հավասարապես օգտվելով առաջարկվող կրթական և օժանդակ բոլոր ծառայություններից, այդ թվում՝ երկկողմանի տեղափոխում, երեքանգամյա սնունդ, հոգեբանական-բժշկական և այլն:

Արցախից բռնի տեղահանված սովորողների անվճար տեղավորումը Շիրակացու ճեմարանում առաջացրել էր լրացուցիչ լայնածավալ ֆինանսական ծախս, ինչը Ճեմարանը փակել էր սեփական միջոցներով՝ հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված ներդրումներից պակասեցումների հաշվին։ Նման մոտեցումը հաջորդ ուսումնական տարիների համար հնարավոր չէր կարող լինել՝ հաշվի առնելով զարգացման նպատակով միջազգային գործընկերների առաջ Ճեմարանի ստանձնած պարտավորությունները։ 

Ֆինանսական այլընտրանքային աղբյուրների ներգրավման նպատակով 2023թ. դեկտեմբերին հիմնադրվեց «Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամը:
Արդեն 2024-2025թթ. ուսումնական տարում Արցախից բռնի տեղահանված սովորողների ընտանիքներին առաջարկվեց ուսումնառության հատուկ վարձավճար 700,000 ՀՀ դրամի չափով, որը պահպանվելու է երեխաների ուսումնառության ողջ ընթացքում։ Սույն վարձավճարը էականորեն ցածր է Ճեմարանի սովորական գնացուցակով հաստատված վարձավճարներից ու ներառում է ուսումնառության կազմակերպման բացառապես ինքնարժեքային ծախսումները։

Չնայած սահմանված արտոնյալ վարձավճարին՝ գումարի չափը անհասանելի է ընտանիքների մեծամասնության համար։ Այս իրողությունից ելնելով՝ «Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում և իրականացնում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր և միջոցառումներ՝ նպատակ ունենալով հնարավորինս աջակցել ընտանիքներին և խրախուսական կրթաթոշակների միջոցով ապահովել երեխաների շարունակական ու որակյալ կրթությունը ճեմարանական համայնքում։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման կարիքը մշտապես առկա է, քանի որ կրթաթոշակային ծրագրերի շարունակականության ապահովումը պահանջում է հետևողական և երկարաժամկետ ֆինանսական ներգրավում։

Ուստի, հիմնադրամը հավասարապես բաց է ինչպես անհատ բարերարների, այնպես էլ գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցության համար:


Ընթացիկ 2025-2026 ուստարում «Արցախի «Շիրակացու ճեմարանի» 7-ից 12-րդ դասարանների 89 սան շարունակում են իրենց ուսումնառությունը Ճեմարանում: Վերջիններիս համար առաջարկվել է կրթաթոշակների բաշխման հետևյալ սանդղակը: 
 

«Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամ
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Հաշվեհամար՝ 1150 0155 2682 6827 (ՀՀ դրամ)
Հեռ. +374 97 70 09 08
Info.artsakh@shirakatsy.am