-webp(75)-o(jpg).webp?token=c22615db34ba139e318efce6904761bd)
-webp(75)-o(png).webp?token=2cb6408a5c8a442376b53f277683737e)
Շիրակացու ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը անձնվեր առաջնորդ է, որը տասնամյակներ շարունակ հավատարիմ է որակյալ կրթություն կազմակերպելու և հզոր սերունդներ ձևավորելու գործին։ Նա ոգեշնչման մշտական աղբյուր է Շիրակացու ճեմարանի ողջ համայնքի համար՝ սերմանելով կրթության ոլորտում ձեռքբերումների և առաջընթացի մշակույթ, Ճեմարանը հիմնադրման օրվանից մինչ օրս աշխատում է նրա հեղինակային կրթական ծրագրով։
Աշոտ Ալիխանյանը ճանաչված կրթական գործիչ է հեղինակավոր համաշխարհային կրթական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային բակալավրիատը, Ռաունդ Սքվերը, Միջազգային դպրոցների խորհուրդը, ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիան և այլն։ Պարոն Ալիխանյանը մեծ դեր ունի ինչպես կրթության ոլորտում միջազգային նվաճումներ Հայաստանում տեղայնացնելու, այնպես էլ մեր ազգային գաղափարախոսությունը աշխարհում լսելի դարձնելու հարցում։