Մեր մասին
Դպրոցական ծառայություններ

Ի հավելումն ակադեմիական բազմաբովանդակ ծրագրի՝ Ճեմարանը սաներին, ծնողներին, ողջ համայնքին առաջարկում է տարատեսակ ռեսուրսներ՝ ապահովելու բարեկեցիկ և հագեցած կրթական միջավայր՝ աճի և զարգացման նորարար մոտեցումներով: 
 

Հոգեբանական ծառայություն

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթահամալիրի հոգեբանական կենտրոնի գլխավոր նպատակն է աջակցել սովորողների լիարժեք հոգեկան զարգացումն ապահովող կրթական միջավայր ստեղծելուն: Այն հանգուցային դերակատարում ունի ճեմարանի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային ծրագրի իրականացման գործում:

 

Ճեմարանի հոգեբանական կենտրոնը բաղկացած է երեք հոգեբանական ծառայություններից և հոգեբանական հետազոտությունների լաբորատորիայից: Հոգեբանական կենտրոնը կրթահամալիրի մանկակրթարանից մինչև ավագ դպրոց գործունեություն է ծավալում հետևյալ ուղղություններով՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, կանխարգելիչ և լուսավորչական:

Հոգեբանական ծառայություն
Լոգոպեդական ծառայություն

Լոգոպեդական ծառայությունը ճեմարանում հիմնադրվել է 1999թ. հոգեբանական ծառայության ներքո:

Ծառայությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները․ 

  • Աշակերտների խոսքի հետազոտում:
  • Աշխատանք բանավոր կամ գրավոր խոսքի դժվարություններ ունեցող աշակերտների հետ:
  • Համագործակցում մանկավարժների, հոգեբանների և սաների ծնողների հետ:
  • Սեմինարներ և թրեյնինգներ լոգոպեդների համար:
  • Մեկամսյա անհատական գործնական դասընթացներ լոգոպեդների համար:
  • Գիտամեթոդական և ուսումնաօժանդակ նյութերի մշակում:
Լոգոպեդական ծառայություն
Բուհական կրթության խորհրդատվություն

Որպես կրթական ծրագրի օժանդակ բաղադրիչ՝ Շիրակացու ճեմարանում կարևոր տեղ է զբաղեցնում բուհական խորհրդատվության ծառայությունը:

Ի՞նչպես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ի՞նչ համալսարան ընտրել, ո՞ր երկրում, ի՞նչպես դիմել, ի՞նչպես պատրաստվել հարցազրույցների և այլ հարցերի ու խնդիրների պարագայում արդյունավետ ուղղորդումը անհրաժեշտություն է: Ճեմարանում բուհական խորհրադատուն սովորողների հետ քննարկում է համալսարաններ դիմելու գործընթացի հետ կապված հարցեր, սովորեցնում՝ ի՞նչպես գրել ինքնակենսագրական, էսսե և այլն, ինչպես նաև  մշտապես ուսումնասիրում տարբեր բուհերի ընդունելության կարգերն ու պահանջները, և սաներին պարբերաբար տեղեկացնում է տարատեսակ հնարավորությունների մասին։

 

Բուհական կրթության խորհրդատվություն
Բժշկական ծառայություն

Ճեմարանի սաների բուժսպասարկումն իրականացվում է բժշկական ծառայության կողմից: Այսօր ճեմարանի ավագ, միջին, կրտսեր դպրոցներում և մանկակրթարանում գործում է բուժկետ:

Բուժ. ծառայությունն իրականացնում է կրթօջախի սանիտարահիգիենիկ վիճակի, ճաշարանի մաքրության և ճաշերի որակի վերահսկումը, դասարաններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը, սաների ամենամյա սկրինինգ հետազոտությունը, ինչպես նաև սաների ու աշխատակիցների առողջական վիճակի հսկողությունը: Բուժկետն ապահովված է բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով և բուժսարքավորումներով:

 

Բժշկական ծառայություն
Տրանսպորտային ծառայություն

Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարամարավետ տեղափոխությունն իրականացնում են նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներ և ավտոբուսներ:

Տրանսպորտային ծառայությունն ապահովում և սպասարկում է նաև սովորողների էքսկուրսիաները, օլիմպիադաների մասնակցությունը, ուսուցիչների գործընկերային այցելությունները տարբեր ուսումնական հաստատություններ, խորհրդաժողովները:

Մանկակրթարանում և Կրտսեր դպրոցում երթուղիներում պարտադիր է ուղեկցող մեծահասակի ներկայությունը՝ երեխաների նստեցումը և իջեցումը կազմակերպելու նկատառումով:

 

Տրանսպորտային ծառայություն
Սննդի ծառայություն

Կարևորելով առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու անհրաժեշտությունը՝ ստեղծումից ի վեր Ճեմարանում գործում է նաև հացատուն: Հացատունը վերանորոգվել և վերազինվել է 2013թ.-ին և այսօր արդեն հանդես է գալիս որպես կայացած ծառայություն՝ օրվա ընթացքում սննդով ապահովելով ավելի քան 2000 ճեմարանականների:

Հատուկ սննդակարգը մշակվում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի մասնակցությամբ, իսկ ամենօրյա վերահսկողությունն իրականացնում է Ճեմարանի բժշկական ծառայությունը:

Սննդի ծառայությունն իրականացվում է կրթահամալիրի բոլոր կառույցներում՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու պահանջները:

 

Սննդի ծառայություն
Անվտանգության ծառայություն

Ճեմարանում առկա է նաև անվտանգության ծառայությունը, որն ամենակարևոր բաղադրիչներից է դասընթացների լիարժեք, անվտանգ և անխափան կազմակերպելու գործում:

Անվտանգության ծառայությունն իրականացնում է սաների և աշխատակիցների շուրջօրյա ապահովությունը: Ինչպես նաև վերահսկվում է այլ անձանց մուտքը և ելքը Ճեմարան:

Անվտանգության ծառայություն