25.03.2024
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ

Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի մեկնարկ:

Կրթահամալիրի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 20-ից մայիսի 14-ը կանցկացվեն օլիմպիադաներ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար:

Օլիմպիադաները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն և մաթեմատիկա (4,5,6,7,8-րդ դասարաններ), բնագիտություն և պատմություն (7-րդ, 8-րդ դասարաններ): Օլիմպիադայի մասնակցության վճարը՝ մեկ առարկայի համար կազմում է 1200 դրամ /ներառյալ ԱԱՀ/: Վճարումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ, ՀՎՀՀ 00804754, հ/հ 1150003768028007: Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մասնակիցների համար մասնակցության վճարում չի նախատեսվում։

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների: Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսվում են պատվոգրեր, հատուկ կրթաթոշակներ և այլ պարգևատրումներ:

Առանց քննությունների Ճեմարան ընդունվելու արտոնություն կտրվի տարիքային խմբի համար նախատեսված բոլոր առարկաներից մասնակցության և դրանց արդյունքների հանրագումարի հիման վրա:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 14-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfPuy3JnWjNLvxu5P7KvSO2Nj6BAfKLEGRKhZiej4jRO5ud0A/viewform

Կից կարող եք տեսնել օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը:

Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի դպրոցականների համար Բաց օլիմպիադան կանցկացվի համապատասխանաբար Կապան, Գորիս, Մեղրի, Իջևան, Գավառ, Մարտունի,Վարդենիս  քաղաքներում/ կոնկրետ անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված սաներին/:

Օլիմպիադայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ արդյունքներ, ժամանակացույց և այլն, կտրամադրվի shirakatsy.am կայքի, ճեմարանական ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև Olympiads@shirakatsy.am էլեկտրոնային հասցեի միջոցով 

Երևանում փակման արարողությունը կկայանա ս/թ հունիսի 7-ին, ժամը 11:00, ճեմարանի հանդիսությունների դահլիճում: Մարզային ամփոփումների ժամանակացույցը կտրամադրվի լրացուցիչ