14.01.2026
Միջին դպրոց

Ընդունելություն Միջին դպրոցում

Ընդունելություն Միջին դպրոցում

Հարգելի ծնողներ

 

Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան
•    ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության  պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին, 
•    ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,  
•    ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,
ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում  Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) բոլոր երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու  ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ճեմարան):

 

Հաշվի առնելով առաջացած թափուր տեղերը՝ Ճեմարանը 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի համար հայտարարում է 8-րդ դասարանի վճարովի թափուր տեղերի համար ընդունելություն: 2026թ. հունվարի 14-ի դրությամբ առկա է 3 թափուր տեղ: 

 

Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթում հետևյալ հղումով: 

 

Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը իրականացվում է հունվարի 14-ից հունվարի 16-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում *: Ընդունելության քննությունները կազմակերպվում են հունվարի 19-ից հունվարի 30-ը **:

 

*Ուշադրություն. Դիմում-հայտը լրացնելուց հետո համակարգը ինքնաշխատ հաղորդագրություն է ուղարկում հայտում նշված էլ. հասցեին՝ նշելով, որ հայտը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարներով: 
 

**Ուշադրություն. Հիվանդ լինելու կամ այլ պատճառներով քննություններից բացակայելու դեպքում քննությունների այլ ժամանակացույց չի նախատեսվում: 

 

Կոնտակտային տվյալներ.
Միջին դպրոց` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35                 
Հեռ.`  +374 10 680102,  +374 44 640126
Էլ. հասցե`    info@shirakatsy.am            
Կայք`   www.shirakatsy.am