13.12.2024
Հանդիպում Ուրուգվայից ժամանած պատվիրակության հետ
-webp(75)-o(jpg).webp?token=7b4408adf89d2523f2ea6c7abfbc5603)
Վերջերս Ճեմարանը հյուրընկալեց Ուրուգվայի Կրթության նախարարության և ՀԲԸՄ-ի կազմակերպած Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթի հաղթող Ռոմինա Ֆախարդոյին, որը Հայաստան էր ժամանել տատիկի՝ տիկին Մարթայի և պատմության ուսուցչուհի՝ Մերի Կորալեսի հետ։
Նրան ուղեկցում էին Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության լեզվի քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը, և ՀԲԸՄ Ուրուգվայի կրթական հարցերի բաժնի տնօրեն պրոֆեսոր Խավիեր Փոլադյանը։
Հյուրերը շրջեցին Ճեմարանում, ծանոթացան առօրյաին, իսկ Ռոմինան կիսվեց իր հետազոտության արդյունքներով: