-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4)
Տարեգրություն
Մեր պատմությունը 2025 թ
-
Հունվար
- Ճեմարանում տեղի է ունենում հանդիպում ABMDR-Armenian Bone Marrow Donor Registry ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ Ռեեստրը միավորում է կամավոր դոնորներին ամբողջ աշխարհից՝ օգնելով փրկելու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հայերի կյանքը։ Էթնիկական անհամապատասխանության պատճառով հայ հիվանդների համար դոնորներ գտնելը հաճախ բարդ խնդիր է, և այս ռեեստրի ստեղծումը նշանակալի քայլ է՝ մեր հիվանդ հայրենակիցների փրկության հարցում:
- Շիրակացու ճեմարանի ավագ դպրոցում «Փոփոխությունների մարտահրավերներ» միջոցառումների շարքն է տեղի ունենում, որը սաների, ծնողների և ուսուցիչների
միջև արդյունավետ կապի ու հետաքրքիր քննարկումների հարթակ է։ Ալբերտ Լալազարյանը (ճեմարանական ծնող) սաների հետ քննարկում է, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում առողջապահական համակարգը՝ առաջարկելով նորարար բուժման մեթոդներ ու լուծումներ։ Տիգրան Սուքիասյանը (ճեմարանական ծնող) ներկայացում է կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի վրա՝ ընդգծելով շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտ քայլերը: Բանաստեղծներ Արմենուհի Սիսյանն ու Բենիկ Ստեփանյանը խոսում են գրողի գենդերային ինքնության ու գրականության ընկալման մասին՝ հետաքրքրաշարժ քննարկումներ ծավալելով սաների հետ: Քրիստինե Սահակյանը (ԴԾ-ի պատմության ուսուցիչ) ներկայացնում է Վերսալյան պայմանագրի պատմական նշանակությունը և դրա ազդեցությունը մերօրյա աշխարհի վրա: Օտար լեզուների ամբիոնի կազմակերպում է «Food Fest» համաշխարհային խոհանոցի Փառատոնը՝ հնարավորություն տալով մասնակիցներին համտեսելու բազմազան ուտեստներ: Արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Յուլյանա Մկրտչյան) ցուցադրվում են սաների ստեղծագործությունները՝ ազգային երգ ու պարով համեմված։ Ռոզա Ջելադյանը (ԴԾ-ի անգլերենի ուսուցիչ) սաների հետ քննարկում է ներքին ու արտաքին հակամարտությունների թեման՝ շեշտադրելով մարդու կյանքի կարևորությունը: Սաթենիկ Մնացականյանն (ճեմարանի բարեկամ) ու Վահագն Թուխարյանը (ծնող) անդրադառնում են կիբերանվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով թվային անվտանգության գիտելիքների ձեռքբերումը: Հովհաննես Հայրապետյանի (սովորողների խորհրդի համանախագահ) կազմակերպած ինտելեկտուալ վիկտորինան խթանում է սաների մտածողական հմտությունների զարգացումը և թիմային համագործակցությունը: - Ճեմարանի աշխատակիցները՝ տեխնոլոգիայի ամբիոնի ղեկավար Նարեկ Տիգրանյանը և գրադարանի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանը կրթական համակարգում կիբեռանվտանգության ներառման մասին քննարկումների են մասնակցում (Cybersecurity Inclusion in the Educational System):
- Հանդիսավոր պայմաններում մեկնարկում է «Շիրակացու օրեր»-2025 փառատոնը:
- Ճեմարանը հյուրընկալում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի հեռակա բաժնի ուսանողներին դասախոսներ Արմինե Հակոբյանի և Զարուհի Տոնոյանի ուղեկցությամբ։ Ուսանողները մասնակցում են «Շիրակացու օրեր» փառատոնի բացմանը, շրջայց կատարում ճեմարանի տարածքում՝ ծանոթանալով նրա գործունեությանը, իսկ գրադարանում հանդիպում-քննարկում է վարում գրադարանի ղեկավար Ռուզաննա Եղիկյանը:
- Ճեմարանի ավագ դպրոցի սաներն այցելում եմ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
- Ռաունդ Սքվերի շրջանակում Ճեմարանական 6 սան մասնակցում են ԱՄՆ The Palmer Trinity դպրոցի կազմակերպած առցանց հանդիպմանը: Քննարկվում են համալսարանների ընդունելության գործընթացները, ինչպես նաև յուրաքանչյուրին բնորոշ առավելություններն ու մարտահրավերները։ Հանդիպմանը մասնակցում են հետևյալ սաները՝ Կարմեն Վարդումյան (Տ31), Արփի Հաջյան (ԴԾ1), Էմմա Իսպիրյան (ԴԾ1), Էլմիրա Բաղրյան (ԴԾ1), Գրիգոր Գրիգորյան (ԴԾ1), Վանէ Վարդանյան (ԴԾ1), ինչպես նաև բուհական կրթության խորհրդատու Ռոզի Ժելադյանը և ճեմարանի՝ Ռաունդ Սքվեր-ի ներկայացուցիչ Իռեն Ստեփանյանը։
-
Փետրվար
- Ճեմարանում հյուրընկալվում է 2013 թվականի շրջանավարտ Ադանա Քեշիշյանը, որը սաներին ոգեշնչում է իր մոտիվացիոն ելույթով: Նա պատմում է իր անցած ճանապարհի, բժշկական ոլորտում ձեռք բերած հաջողությունների և կյանքի հետաքրքիր փորձառության մասին:
- Ճեմարանում մեծ շուքով նշվում է Բանակի տոնը:
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-վիկտորինան է անցկացվում Կրտսեր դպրոցում։ Խաղի կազմակերպիչը ռուսերենի ուսուցիչ Մակվալա Գևորգյանն է:
- Ճեմարանականներն այցելում են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 և թիվ 134 հիմնական դպրոցներ: Այցի նպատակն էր 8-րդ դասարանի ռոբոտաշինության և աշխարհագրության միջառարկայական նախագծի շրջանակում սաների կողմից ստեղծած խաղերի ներկայացումն ու փորձի փոխանակումը:
- «Ճամփորդություն դեպի ստորջրյա թագավորություն» ինտերակտիվ խաղով Մանկակրթարանի ամպիկների խումբն ամփոփում է «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» վերառարկայական թեման:
- Ճեմարնում տեղի է ունենում հանդիպումների շարք տարբեր ոլորտների փորձառու մասնագետների հետ: Հանդիպումների խոսնակներն են՝ բժիշկ, սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանը, Սերգեյ Թանթուշյանը, որը ճեմարանականներին ներկայացնում է «Կրթությունը Հայաստանում և աշխարհում. հաղորդակցության հմտություններ» թեմայով դասախոսություն՝ շեշտելով կրթության դերը ժամանակակից աշխարհում։ Տեր Նարեկ քահանա Սարգսյանն անդրադառնում է «Երախտագիտությունը և համբերությունը մեր միջավայրում» թեմային՝ հիշեցնելով հոգևոր արժեքների կարևորության մասին։ Իմացության տեսություն (TOK) պատմության ուսուչուհի Քրիստինե Սահակյանը:
- Ճեմարանում տոնում են հայկական ավանդական տոները՝ Տեառնընդառաջն ու Սուրբ Սարգիսի՝ Սիրո տոնը։ Կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար Խանդութ Սարգսյան:
- «Արմատ և ծիլ» (2023) մրցույթի մասնակից, Ճեմարանի շրջանավարտ Սերին Ագապի Սիփանը այցելում է Ճեմարան։ Որպես հիշյալ կազմակերպության մրցույթի հաղթող՝ նա Ճեմարանին նվիրում է բառարաններ և կրթական պաստառներ, որոնք տրամադրել էր նախագծի աջակից, բարերար, լեզվաբան և հրապարակախոս Յակոբ Այնթապլեանը։
- Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ճեմարանում գրադարանավար Ռուզաննա Եղիկյանի նախաձեռնությամբ նշվում է Գրքի տոնը:
- Կրտսեր դպրոցի «Երգի թատրոն»-ի սաները կազմակերպում են «Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ...» խորագրով համերգ, որը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին և Գիրք նվիրելու տոնին: Կազմակերպիչներն էին «Երգի թատրոն»-ի ղեկավար Ռուզաննա Մկրտչյանը և Կրտսեր դպրոցի գրադարանավար Սիրանուշ Գրիգորյանը:
- Ա. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ՓԲԸ-ի միջև ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը, նշելով փոխադարձ համագործակցության ցանկությունը պատրաստակամությունը և կարևորելով Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ սերնդի սերը, վերաբերմունքն ու հետաքրքրությունը գիտության հանդեպ, պատրաստ են համագործակցել երիտասարդ գիտական ներուժի ձևավորման և հետագայում բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
- Ճեմարանում նշվում է Մայրենի լեզվի տոնը: Այս տարի այն նվիրվում է Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին: Ճեմարանականները համատեղ ջանքերով կազմակերպում են գրական-երաժշտական ցերեկույթ, որն արտացոլում է Տերյանի ստեղծագործական ոգին և շեշտում Մայրենի լեզուն անաղարտ պահելու կարևորությունը։ Բեմագրի հեղինակ Թամար Ալեքսանյան, մ.գ.թ., դոցենտ, բեմադրող ռեժիսոր Գարիկ Ղազարյան, գեղարվեստական ղեկավարներ Խանդութ Սարգսյան և Նաիրա Քյոսայան:
- Ռուսաց լեզվի և արվեստի ամբիոնների համագործակցության շրջանակում սաներն իրականացնում են միջառարկայական նախագիծ։ Նրանք այցելում են Գյումրի՝ բացահայտելու քաղաքի մշակութային ու պատմական անկյունները, իսկ հետո իրենց տպավորություններն արտահայտում են ստեղծագործաբար։ Արվեստի ամբիոնի հետ համատեղ նրանք պատրաստում են թեմատիկ պայուսակներ, ստիկերներ և այլ ինքնատիպ իրեր, որոնք ներկայացնում են ցուցահանդես-վաճառքի ընթացքում։
- Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի կապակցությամբ, ճերարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ (ղեկավար բ.գ.թ. Անի Մակինյան) 12-րդ դասարանի սաները հանդիպում են գրողի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին:
- Դիպլոմային ծրագրի 1-ին կուրսի ուսանողները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիայում մասնակցում են բաց դասի՝ ուսումնասիրելով անթափոն կենսաքիմիական արտադրության հնարավորությունները։ Պրոֆեսոր Կարեն Թռչունյանը ներկայանում է, թե ինչպես կարելի է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային թափոններից ստանալ կենսաէթանոլ, սպիտակուցներ, վիտամիններ և այլ արժեքավոր նյութեր՝ միաժամանակ նպաստելով էկոլոգիական կայունությանը և տնտեսական զարգացմանը։
- Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ 2-րդ անգամ ՄԱԿ-ի (MUN) մոդելով մարտի 1-3 իրականացվում է նստաշրջան՝ «Խթանելով կայունություն և զարգացում խոցելի երկրներում» խորագրով: Մասնակցության հրավերն ընդունում են Քվանտ, QSI, պոլիտեխնիկի ավագ, Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցները, ինչպես նաեւ Կիպրոսից մեկ դպրոց: Մասնակիցների ընդհանուր թիվը 120 է:
-
Մարտ
- Շիրակացու ճեմարանի առաջին փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ, ճեմարանի շրջանավարտ Թագուհի Սինանյանի հարսանյաց հանդեսն է տեղի ունենում Սաֆիսսա ռեստորանում:
- Ճեմարանում անցկացվում է շախմատի բլից մրցաշար, որը հարգանքի տուրք է 44-օրյա պատերազմում մեր անմահացած հայորդիներին։ Ճեմարանական սաներ՝ Էդուարդ Չիչյան, Արեն Մեհրաբյան, Լևոն Խուրշուդյան, Տիգրան Շաշիկյան և բոլոր հայորդիներին ենք մենք պարտական այսօր։ Շվեյցարական մրցակարգով հինգ խաղափուլերում մրցանակային տեղերի համար Պայքարում են Ճեմարանական համայնքի պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի քսան շախմատիստներ։ Մրցանակային եռյակը զբաղեցնում են հետևյալ մասնակիցները՝ առաջին տեղ՝ Դավիթ Սուքիասյան (877 խումբ 5/5), երկրորդ տեղ՝ Արամ Գևորգյան (ծնող 4/5), երրորդ տեղ՝ Վռամ Սարգիսյան (874 խումբ 4/5):
- Ճեմարանի միջին դպրոցի սաները մասնակցում են մասնագիտական կողմնորոշման հանդիպումների շարքին՝ բացահայտելով մասնագիտական աշխարհի բազմազանությունն ու յուրահատկությունները։ Այցելուները ծնողական համայնքի ներկայացուցիչներն են՝ ՏՏ նախագծերի ղեկավար Մարինա Խեչումյան, տնտեսագետ Ներսես Ավդալյան, ուրարտագետ Սիրանուշ Բաղումյան, իրավաբան Իվետա Իվանյան, բժիշկ-ուռուցքաբան Աբնուսի Սևան:
- Մաթեմատիկայի ամբիոնի (ղեկավար Լիդա Բակլաչյան) նախաձեռնությամբ նշվում է «π» թվի օրը, որի շրջանակում անցկացվում են միջդասարանական վիկտորինա և կինոդիտում:
- «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացի շրջանակում միջին դպրոցի սաները հանդիպում են հետևյալ մասնագետների հետ՝ իրավաբան Գագիկ Հարությունյան, կենսատեխնոլոգ Աշխեն Հովհաննիսյան, ֆինանսիստ Անի Հարությունյան, բժիշկ-վնասվածքաբան Էդուարդ Սարգսյան, ֆինանսիստ Աշոտ Ենգիբարյան, հոգեբաններ Լուսինե Մակյանի և Ադրինե Սարգսյան, մարքետոլոգ Մարիամ Մինասյան, ծրագրավորող Վահե Մոմջյան, լրագրող Անի Եղիազարյան:
- Ճեմարանը հյուրընկալում է Ազատազէն ԿՀԿ-ին և ամրապնդում արդեն երեք տարի շարունակվող համագործակցությունը՝ պաշտոնապես կնքելով համագործակցության հուշագիր։
- Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամը Կանանց տոնի առթիվ բարեգործական ընթրիք է կազմակերպում Գալասրիդ (Galacreed) ռեստորանում:
- Ճեմարանի միջին դպրոցի 505 խմբի սան Արտյոմ Աբրահամյանը հաղթում է ընթերցողների «Живая классика» միջազգային մրցույթում և ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանում, նույն խմբի սան Գրիգորի Աբրահամյանն արժանանում է «Բեմական հմայքի համար» անվանակարգին՝ ներկայացնելով Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» նորավեպը (ռուսաց լեզվի ուսուցիչ՝ Նարինե Սուրենի Բիլբուլյան):
- Հայ-ռուսական համալսարանում (РАУ) տեղի է ունենում ռուսաց լեզվի՝ դասավանդման ժամանակակից մեթոդիկայի ոգով մշակված նոր դասագրքի շնորհանդեսը: Հեղինակային խմբում ընդգրկված է նաև ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի, բանասիրական գիտ. թեկնածու Մարինա Քոչարյանը:
-
Ճեմարանի ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ (նախագահ՝ Հովհաննես Հայրապետյան), հայոց լեզվի և գրականության ամբիոնի (ղեկավար բ.գ.թ. Անի Մակինյան) և գրադարանի (գրադարանավար՝ Ռուզաննա Եղիկյան) համագործակցությամբ նշվում է «Քնարերգության օրը»: Գրադարանում վեց դասաժամ շարունակ հանդիպումներ են տեղի ունենում հայ ժամանակակից գրողներ Գրիգի, Սարգիս Հովսեփյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հովհաննես Երանյանի, Նորայր Սարգսյանի հետ:
-
Ապրիլ
- Թաթարստանի Ինքնավար Հանրապետության հանրակրթական դպրոցների 10 տնօրեններ այցելում են ճեմարան՝ ծանոթանալու կրթահամալիրի կառուցվածքային, բովանդակային և ուսումնական գործընթացներին:
- Կրտսեր դպրոցի սաներին հյուր է «Բարի մամա» ՀԿ֊-ի, Բարի Տնակ/ Bari Tnakի, կազմակերպությունների ներկայացուցիչները: Երրորդ դասարանցիները հավաքել էին 244500 ՀՀ դրամ գումար, որը փոխանցեցին «Բարի մամա» ՀԿ֊-ին։
- Հանդիսավոր պայմաններում բացվում է ճեմարանի առողջության կենտրոնը: Շիրակացու ճեմարանի առողջության կենտրոնը վերանորոգվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանի աջակցությամբ:
- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում անցկացվում է «Art & Joy» բարեգործական նախաձեռնությունը Սիդնեյի ՀԲԸՄ Ալեքսանտր վարժարանի աջակցությամբ։
- Ռաունդ Սքուերի կազմակերպության շրջանակում Ճեմարանական 6 սան մասնակցում են ԱՄՆProvidence Day School դպրոցի կազմակերպած առցանց հանդիպմանը, որտեղ սաները քննարկում են տեխնոլոգիաների դերը դեռահասների կյանքում, ինչպես նաև ժամանակակից հաղորդակցման մարտահրավերներն ու հնարավորությունները:
- Ճեմարանի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ՄԲՄԴԾ-ի համակարգող Էլինա Շաքարյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Թամարա Գզիրյանը Ղազախստանում՝ Ալմա Աթիում մասնակցում է Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի (АШМБ) 2025 թվականի ամենամյա կոնֆերանսին: Էլինա Շաքարյանը և Թամարա Գզիրյանը հանդես են գալիս որպես խոսնակներ և ներկայացնում են ճեմարանի փորձը ՄԲ պահանջների լույսի ներքո:
- Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի համանախագահ Հովհաննես Հայրապետյանի նախաձեռնությամբ Ճեմարանում հյուրընկալվում է անվանի կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին։ Հանդիպման ընթացքում պարոն Շահնազարյանը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը՝ անդրադառնալով ինչպես ավանդական և հանրահայտ երգերին, ինչպես նաև տարբեր պատմական և մշակութային կոնտեքստներում գրված երգերին։
- ԵՊՀ-ի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի է ունենում «Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով բանախոսություն, որին որպես բանախոս հրավիրվում է Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Թամար Ալեքսանյանը, որը ներկայացնում է իր և ճեմարանի հոգեբանական կենտրոնիի ղեկավար Անի Հարությունանի համահեղինակությամբ ստեղծված «Գրականություն 8» դասագիրքը:
- Շիրակացու ճեմարանում հյուրընկալվում են միջազգային ճանաչում ունեցող առաջատար երկու բուհերի ներկայացուցիչներ Աբու Դաբիից (New York University Abu Dhabi) և Կանադայից (University of British Columbia. UBC): 2025 ուսումնական տարում Շիրակացու ճեմարանի սաներն արձանագրել են վաղ ընդունելության արդյունքներ․ 7 սան ընդունվել է University of British Columbia, 8 սան՝ NYU համալսարանի տարբեր մասնաճյուղեր, այդ թվում՝ 3 սան՝ 100% կրթաթոշակով NYU Abu Dhabi, իսկ մի քանիսը՝ մինչև 80% կրթաթոշակով։
- «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացի շրջանակում Միջին դպրոցում կրկին հյուրընկալվում են մասնագետներ տարբեր ոլորտներից։ Հանդիպումների շրջանակում հյուրերն էին՝ դիզայներ-ոճաբան Դիաննա Շատվերյանը, ֆինանսիստ Նարինե Շատվերյանը, միկրոշղթաների նախագծման ինժեներ Վարդան Վարդանյանը, բանկային ոլորտի մասնագետ Մարիամ Թովմասյանը, բժիշկ՝ Վահան Բաբայանը:
- Ճեմարանի ֆինանսավորմամբ օտար լեզվի ամբիոնի հինգ ուսուցիչ՝ Նաիրա Սարգսյան, Հռիփսիմե Հակոբյան, Աննա Աղասյան, Ինգա Վանյան և Սեդա Մեսրոպյան, մասնակցում են PASS կենտրոնի կազմակերպած սեմինարին։
- Արդեն 19-րդ անգամ մեկնարկում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադան հանրակրթական դպրոցների 4-8-րդ դասարանների աշակերտների համար՝ մայրենի, հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտական և հասարկագիտական առարկաներից: 2025 թ. Բաց օլիմպիադան արձանագրում է 20% աճ՝ 2024-ի 2135 մասնակիցների փոխարեն գրանցելով 2561 սան։ Մասնակիցները ինչպես Երևանից են, այնպես էլ մարզերից՝ Լոռի՝ Վանաձոր, Գեղարքունիք՝ Մարտունի, Գավառ, Տավուշ՝ Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Սյունիք՝ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի:
- Ճեմարանի ավագ դպրոցի հեղինակային ծրագրի 12-րդ դասարանի աշակերտ Եվա Խեմչյանը ԵՊՀ-ի անգլերենի առարկայական օլիմպիադայում հաղթում է և արժանանում 1-ին կարգի դիպլոմի:
- «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթում Հռիփսիմե Շամիրզայանը զբաղեցնում է առաջին տեղը, Վահան Մանիսաճեանը և Նազելի Մանուչարյանն ստանում են խրախուսական պատվոգրեր, Ֆրանսերենի ուսուցիչներ՝ Նելլի Խուդոյան և Բելա Դարբինյան։
- Միջին դպրոցի 10-րդ դասարանցիները հանդիսավորապես ներկայացնում են անհատական նախագծերի արդյունքները ամենամյա ստուգատեսում:
- ճեմարանը հյուրընկալում է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքի Հովնանյան վարժարանի պատվիրակությանը՝ 8-րդ դասարանի 10 սովորող համակարգողի և դպրոցի բուժքրոջ հետ:
- Ճեմարանի պատվիրականությունը՝ Խաչատրյան Գևորգը (1234), Տատյան Ռուբենը (ԴԾ1), Պետրոսյան Արամեն (875 խումբ) և Սարգսյան Հրանտը (965 խումբ), մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու Աշխաբադի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային և վերադառնում հաղթանակով Տատյան Ռուբենը արժանանում է բրոնզե մեդալի, իսկ մյուս տղաները՝ տարբեր մրցանակների։
- Ճեմարանում հյուրընկալվում են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրակրթական տարբեր դպրոցներից ժամանած սաներ և զինղեկներ։
- Ճեմարանից 4 սան ԲՏՃՄ (STEM) ուսուցիչ Անի Սիրեկանյանի ուղեկցությամբ մեկնում են ԱՄՆ՝ մասնակցելու Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում կայանալիք «Limitless World Summit 2025» -ի շրջանակում կազմակերպված Diamond Challenge ռոբոտաշինության միջազգային մրցույթին:
- Ճեմարանի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի (AIBO - Academy for International Business Officials) հրավերով սույն ծրագրին ներկայանում է որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցում է մի շարք միջազգային քննարկումների, սեմինարների և համագործակցային հանդիպումների, որոնք ուղղված են միջազգային կրթական փորձի փոխանակմանը և տնտեսական համագործակցության խորացմանը։
-
Մայիս
- Գրադարանի գիտական համակարգող Անի Մկրտումյանը մասնակցում է ՄԲ գրասենյակի կազմակերպած 4-շաբաթյա դասընթացին՝ «Ինչ է արհեստական բանականությունը, ինչպես կիրառել ուսուցման գործընթացում» թեմայով:
- Կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ամենամյա ավանդական ստուգատեսին ներկայացնում են իրենց եռամյա հետազոտության արդյունքները:
- Ճեմարանի պատվիրակաությունը՝ աշակերտներ Էդգար Ազարյան, Եվա Առաքելյան, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Թամարա Գզիրյան, Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է «Եվրասիայի երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով միջազգային երիտասարդական աշխատաժողովին, որին ներկա էին պատվիրակներ Եվրասիայի ինը երկրներից:
- Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը մեկնում է Տաշքենդ՝ ԱՇՄԲ-ի «Միջազգային բակալավրիատի օրեր» միջոցառմանը մասնակցելու համար:
- ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների մի խումբ այցելում է ճեմարան, ծանոթանում կրթական միջավայրին, ընդհանրապես Շիրակացու ճեմարանի գործունեությանը:
- Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցի ավանդական, տարեվերջյան, բարեգարծական ցուցահանդեսն է տեղի ունենում, որին մասնակցում են Կրտսեր դպրոցի 1-ից 4-րդ դասարանների բոլոր սաները՝ ներկայացնելով իրենց նկարչական աշխատանքները: Ինչպես ամեն տարի՝ ցուցահանդեսի նկարներից լավագույնները զարդարելու են 2025-2026 ուստարվա օրագրի կազմն ու էջերը:
- Ճեմարանի 32-րդ շրջանավարտների հրաժեշտի ցերեկույթն է տեղի ունենում 11-րդ դասարանցիների նախաձեռնությամբ:
- Հանդիսավոր և գործնական մթնոլորտում փակվում է «Շիրակացու օրեր-2025» փառատոնը: Բացօթյա տաղավարներում սաները և ուսուցչամանկավարժական անձնակազմը հյուրերին և ճեմարանական համայնքին ցուցադրում են հետազոտական աշխատանքների և նախագծերի արդյունքները:
- ՄԴ և ԱԴ 38 սաներից բաղկացած թիմը QSI միջազգային դպրոցում մասնակցում է թեթև աթլետիկայի մրցաշարին և գրանցում փայլուն հաղթանակներ: Թիմը վերադառնում է 48 մեդալով` 21 ոսկե, 12 արծաթե, 15 բրոնզե: ՄԴ աղջիկների և ՄԴ տղաների թիմերը գրավում են առաջին պատվավոր հորիզոնականը և նվաճում 2 գավաթ:
- Ճեմարանի 10-11-րդ դասարանների մի խումբ սաներ Հայաստանի Ամերիկյան համալսարանում մասնակցում են «Երեխաների իրավունքները զինված հակամարտություններում և տեղահանության արդյունքում. համաշխարհային ստանդարտներից դեպի իրականություն» թեմայով աշխատաժողովին և հանդես են գալիս զեկուցումներով՝ ներկայացնելով երեխաների իրավունքների խախտումների տարբեր կողմերը:
- Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ճեմարանի 32-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունը:
-
Հունիս
- ՄԲ ՄԴԾ սովորողների անհատական նախագծերի համակարգող, անգլերենի ուսուցիչ, հանրակրթական դպրոցի դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ Էմմա Ռևազյանը մասնակցում է վերապատրաստման դասընթացի և ստանում Միջազգային բակալավրիատի վերապատրաստողի որակավորում։
- 10-րդ դասարանի (1057 խումբ) սան Լիլիթ Մանասյանը անհատական նախագծի շրջանակում մասնակցում և հաղթում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած Global Youth Action Fund մրցույթում և ստանում 2500 դոլար՝ ծրագիրն ընդլայնելու նպատակով:
- ԱՄՆ Մայամի քաղաքում կարատեի միջազգային բաց առաջնությունն է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Ճեմարանի արտաուսումնական ակումբի սաներ՝ Հենրի Ղարախանյանը, Արամ Չոփուրյանը և Գագիկ Չոփուրյանը: Մրցույթի ընթացքում մեր մարզիկները աչքի են ընկնում վճռականությամբ և գերազանց ցուցադրում են իրենց պատրաստվածությունը՝ դրսևորելով ակնհայտ առավելություն մրցակիցների հանդեպ։
- ԴԾ-1 սաները մասնակցում են «Փորձարարական գիտություններ» (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, համակարգչային գիտություն, դիզայն տեխնոլոգիա) առարկայական խմբի միջառարկայական հետազոտական աշխատանքին, որի նպատակն է զարգացնել համագործակցային հմտությունները և համադրել յուրաքանչյուր առարկայից ձեռք բերած գիտելիքները և կարողունակությունները, հետազոտել շրջակա միջավայրի բաղադրչների ազդեցությունը միմյանց և կենսաբազմազանության ձևավորման վրա:
- Վանաձոր քաղաքում ԿԳՍՄ նախարարության «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար, կ.գ.թ. Նարինե Քսաջիկյանը (կենսաբանություն), ֆիզմաթ գ. թ., ուսուցիչ Անուշ Դանիելյանը (ֆիզիկա) և ուսուցիչ Թեհմինե Տոնոյանը (աշխարհագրություն) հանրակրթական դպրոցների ուսուցիչներին վերապատրաստում են ուսումնական գործընթացում ԲՏՃՄ առարկաների գծով լաբորատոր սարքավորումները կիրառելու կարողության ձեռքբերման ուղղությամբ:
- Աբովյան քաղաքում ԿԳՍՄ նախարարության «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար, կ.գ.թ. Նարինե Քսաջիկյանը (կենսաբանություն), ֆիզմաթ գ. թ., ուսուցիչ Անուշ Դանիելյանը (ֆիզիկա) և ուսուցիչ Թեհմինե Տոնոյանը (աշխարհագրություն) հանրակրթական դպրոցների ուսուցիչներին վերապատրաստում են ուսումնական գործընթացում ԲՏՃՄ առարկաների գծով լաբորատոր սարքավորումները կիրառելու կարողության ձեռքբերման ուղղությամբ:
-
Հուլիս
- Ճեմարանի ուսուցչամանկավարժական և սպասարկող անձնակազմը իր եռօրյա հանգիստն է անցկացնում Դիլիջան քաղաքի նորակառույց հյուրատներից մեկում:
-
Օգոստոս
- Ճեմարանի 3 սան և 2 շրջանավարտ՝ Արամ Քոսակյան-793 խումբ, Արինա Սուվարյան-975 խումբ, Մարինա Բաղդյան-Տ51 խումբ, Իրինա Բաղդյան-Լիլոյան-1998 թ. շրջանավարտ, Անի Գևորգյան-1999 թ. շրջանավարտ 4 Peaks Alpine Club-ի շնորհիվ բարձրանում են Արարատիգագաթ և ՀՀ դրոշի հետ միասին ծածանում են Մայր Ճեմարանի դրոշը:
- Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցում Ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար, կ.գ.թ. Նարինե Քսաջիկյանը Արթիկի տարածաշրջանի կենսաբանության ուսուցիչներին վերապատրաստում է լաբորատոր սարքավորումներ կիրառելուն միտված դասընթացում: Ուսուցիչները ծանոթանում են կենսաբանության առարկայի ծրագրին համապատասխան լաբորատոր աշխատանքներին՝ զարգացնելով փորձարարական դասեր պլանավորելու և վարելու հմտությունները։