Շիրակացու Ճեմարանի Զարգացման Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ Ճեմարանի կարիքների համակողմանի գնահատման և զարգացման հիմնական ուղղությունների սահմանման նպատակով։ Ստեղծման պահից ի վեր Հիմնադրամի աջակցությամբ Ճեմարանում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական միջավայրի և ենթակառուցվածքների բարելավմանը։
Այդ ծրագրերից կարելի է նշել բնագիտական լաբորատորիաների ստեղծումը և գիտական գրադարանի վերակառուցումը, արվեստի սենյակի վերանորոգումը, մանկական խաղահրապարակի կառուցումը, ինչպես նաև նոր սպորտային համալիրի արդիականացումը մարզադահլիճով։ Հիմնադրամի ջանքերով Ճեմարանում բացվել է նաև STEAM կենտրոն։ Բացի դրանից, հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է նաև Ճեմարանի հյուրատունը։
Հիմնադրամի առաջիկա ծրագրերը միտված են կրթական միջավայրի, ենթակառուցվածքների և կրթական պայմանների հետագա կատարելագործմանը։ Հիմնադրամը մշտապես աջակցում է Ճեմարանում իրականացվող բարելավման և զարգացման նախաձեռնություններին՝ լինի դա կրթական, մշակութային, սպորտային, թե սոցիալական ոլորտում։
Հիմնադրամի գլխավոր նպատակն է ապահովել Ճեմարանի ներքին և արտաքին միջավայրի շարունակական զարգացումը՝ սաների, շրջանավարտների և համայնքի բարօրության համար։
Իրականացված ծրագրեր
- Բնագիտական լաբորատորիայի հիմնում
- Գիտական գրադարանի վերակառուցում
- Ավագ և միջին դպրոցի միջանցքների և աստիճանավանդակների հիմնանորոգում
- Կրտսեր դպրոցի արվեստի սենյակի վերանորոգում
- «Փոքրիկ ճեմարանական» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցում
- Շիրակացի գրախանութի բացում
- Նոր սպորտային համալիրի հատակի կառուցում
- Հյուրատան վերանորոգում
- Հյուրատան նախասրահի վերանորոգում
- STEAM կրթական համալիրի ստեղծում
Բացի վերակառուցման ծրագրերից, Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնցից ստացված հասույթը ուղղվում է Ճեմարանի զարգացման և բարելավման նոր ծրագրերի իրականացմանը։
Շուտով...