Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1995 թ
  • Փետրվար

    ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արտաշես Թումանյանն այցելում է ճեմարան:

  • Ապրիլ
    • 1994-1995 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • Հանրապետական առարկայական օլիմպիադաներում մրցանակաբաշխության ընդհանուր տեղերի 1/3-ը նվաճում են ճեմարանի սաները` որպես ճեմարանի կայացման կարևոր փաստագրություն:

    • 1994-1995 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:

  • Մայիս

    Ճեմարանի երրորդ տարվա շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանում։

  • Հունիս

    1994-1995 ուստարվա արծաթե մեդալակիր է Սոնա Սարոյանը:

  • Հուլիս

    Ճեմարանի շրջանավարտները հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին I-ի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում:

  • Սեպտեմբեր

    Քիմիայի ամբիոնի վարիչ Առլիկ Խաչատրյանի «Քիմիայի հարցարան» (դիմորդի ինքնաստուգման համար) հեղինակային գիրքը հրատարակվում է ճեմարանի միջոցներով։

  • Նոյեմբեր

    Նշվում է ճեմարանի հիմնադրամի 5-ամյակը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում: