Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1999 թ
  • Ապրիլ
    • Կազմակերպվում և անցկացվում է «Շիրակացու օրեր» չորրորդ փառատոնը:
    • 1998-1999 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • 1998-1999 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան  կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
  • Մայիս
    • «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական առաջին օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • Ճեմարանի յոթերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
  • Հունիս

    1998-1999 ուստարվա ոսկե և արծաթե մեդալակիրներ են դառնում Գոհար Նիկողոսյանը, Հովհաննես Խանդանյանը, Աննա Սարգսյանը, Աննա Օհանյանը, Արմեն Աղուզումցյանը:

  • Սեպտեմբեր
    • Ճեմարանի շրջանավարտներ Արմեն Աղուզումցյանը և Գայանե Ծատուրյանը, Հայաստանի բոլոր ավագ դիմորդներից միավորներով առաջ անցնելով, ընդունվում են Չինաստանի  Բեյջինգ  համալսարանի բժշկական ֆակուլտետ:
    • ՀՀ կառավարության որոշմամբ «Հեքիաթ» ամառանոցը հատկացվում է ճեմարանին` շնորհալի երեխաների ուսումն ու հանգիստը կազմակերպելու  նպատակով:
    • Սկսում է գործել ճեմարանի լոգոպեդական կառույցը:
  • Հոկտեմբեր
    • Հումանիտար հոսքի աշակերտ Արսեն Պետրոսյանը (ուսուցիչ՝ Թամար Ալեքսանյան) Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Սա իմ Երևանն է» թեմայով շարադրության մրցույթում գրավում է առաջին տեղը, շահում է ուղեգիր և մեկնում Եգիպտոս՝ շրջագայության: 
       
  • Նոյեմբեր
    • Ճեմարանի թատերական ստուդիան և հայոց լեզվի գրականության ամբիոնը ներկայացնում են Թամար Ալեքսանյանի «Թումանյանի աշխարհում» (օպերային և բալետային հատվածներով) բեմադրությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 130-ամյակին:
    • Ճեմարանը վերանվանվում է ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ: