Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1996 թ
  • Ապրիլ
    • Մշակվում և ստեղծվում է Ճեմարանի օրհներգը:
    • 1995 - 1996 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • 1995 - 1996 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • Ապրիլի 22 - Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Ի. Իլֆ, Եվ. Պետրովի «Ռոբինզոն» ստեղծագործությունը (ղեկավար Գարիկ Ղազարյան):
  • Նոյեմբեր
    • Ստեղծվում է  «Շիրակացու ճեմարան» հասարակական կազմակերպությունը:
    • Հայրենադարձությանը նվիրված երեկո է տեղի ունենում. Ճեմարանը հյուրընկալում է  դերասան Երվանդ Մանարյանին, երգիչներ Հովհաննես և Նունե Բադալյաններին: 
    • ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանն այցելում է ճեմարան: Հանրային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագիրը ներկայացնում է վարչապետի այցելությունը ճեմարան: