-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4) 
- 
    ՄարտՊատանի բնապահպանների 2-րդ միջազգային տարածաշրջանային օլիմպիադայում (Կովկաս) ճեմարանի թիմը շահում է 2-րդ կարգի դիպլոմ: 
- 
    Ապրիլ- Նյու Ջերսիի Հովնանյան վարժարանի 5 սաներ և տնօրեն Անահիտ Կարմիրյանը այցելում են ճեմարան:
- 
	Աշոտ Հարությունյանը բացարձակ հաղթանակ է տանում միաժամանակ հանրապետական 5 օլիմպիադաներում: 
- 
	Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է առաջնախաղ՝ Ն.Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունը: 
- 
	Ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանն այցելում է ճեմարան: 
- 
	1999-2000 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում: 
- 
	1999-2000 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում: 
- 
	Ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա Ռուբինա Նազարյանի և Թամար Ալեքսանյանի համահեղինակությամբ լույս է տեսնում «Փոխադրության նյութերի ժողովածու 5-10-րդ դասարանների համար» գիրքը («Զանգակ -97» հրատարակչություն): 
 
- 
    Մայիս- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական երկրորդ օլիմպիադան կազմակերպում և անցկացվում է ճեմարանում:
- 
	ճեմարանի ութերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանիդահլիճում: 
 
- 
    Հունիս- 
	1999-2000 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Աշոտ Հարությունյանը և Արմեն Վաղարշակյանը: 
- 
	Ճեմարանի ութերորդ շրջանավարտների ավարտական երեկոն է տեղի ունենում ճաշարանի սրահում: 
- 
	«Շիրակացու ճեմարան» հիմնադրամն է ստեղծվում: 
 
- 
	
- 
    ՍեպտեմբերՄիջին և ավագ դպրոցների վճարովի կառույցն է ամբողջանում: 
- 
    Հոկտեմբեր- Ճեմարանում մեծ շուքով նշվում է Ուսուցչի տոնը:
- 3 Ճեմարանաի հիմնադրամի շնորհանդեսն է տեղի ունենում:
- Ճեմարանը Նկարչի տանը մասնակցում է «Կրթություն» EXPO- 2000 մասնագիտացված ցուցահանդեսին:
- «Ճեմարանականների միություն» ՀԿ-ն է ստեղծվում:
- Ճեմարանի 10-ամյակին նվիրված տոնակատարություններ են տեղի ունենում Երևանի պետական և բժշկական համալսարաններում համապատասխան բուհերի ճեմարանական ուսանողների նախաձեռնությամբ:
- Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալն է ստեղծվում (հեղինակ` նկարիչ-դիզայներ Հրաչ Ասլանյան):
 
- 
    Նոյեմբեր- Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ (Հ1) «Ճեմարանը 10 տարեկան է» ֆիլմն է ցուցադրվում (հեղինակ` Գարիկ Ղազարյան):
- Ճեմարանի «Նոր սերունդ» թերթի առաջին համարն է լույս տեսնում (գլխավոր խմբագիր՝ ֆիզիկայի ուսուցիչ Գեղամ Սիմոնյան):
- Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այցելում է ճեմարան. սաները հանդես են գալիս բանաստեղծուհու ստեղծագործությունների ասմունքով և դրանց հիման վրա գրված երգերի 10 կատարումներով: Հայոց լեզվի և գրականության շնորհալի ուսուցչուհի Մանանա Օշխերելին բանաստեղծուհու մասին բնութագրական հուզիչ խոսք է ասում:
- Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով առաջինը պարգևատրվում է ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
- Ճեմարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, փոխտնօրեն Արփինե Փափազյանը և ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինան պարգևատրվում են ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:
- ՀՀ Երևանի Նոր Նորքի թաղապետի որոշումով ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին «Նոր Նորք համայնքի պատվավոր անդամ»-ի կոչում է շնորհվում:
- Ճեմարանի 10-ամյակի հանդիսավոր տոնակատարությունն է տեղի ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
- 
    ԴեկտեմբերՀայոց լեզվի և գրականության ամբիոնում հավաքված նյութերի հիման վրա հրատարակվում է «Թելադրության նյութերի ժողովածու հանրակրթական դպրոցի 5-10-րդ դասարանների համար», հեղինակներից մեկը հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանն է («Զանգակ-97»): 
 
						     
                            