-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4) 
Տարեգրություն
        Մեր պատմությունը 2001 թ 
                        - 
    ՓետրվարՀանդիսավորությամբ նշվում է հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Թամար Ալեքսանյանի ծննդյան 50-ամյակը: 
- 
    Մարտ- Ճեմարանում նշվում է Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը:
- Հանդիպում շրջանավարտների հետ:
 
- 
    Ապրիլ- 2000-2001 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 2000-2001 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
 
- 
    Մայիս- Հիմնվում է ճեմարանի նախակրթարանը:
- Հովնանյան վարժարանի սաները երկրորդ անգամ են այցելում ճեմարան Անահիտ Կարմիրյանի ղեկավարությամբ:
- «Փրոջեքթ հարմոնի»-ին ճեմարանում բաց է անում համակարգչային կաբինետ:
- Ճեմարանի իններորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
 
- 
    Հունիս- Ճեմարանի 2001-2002 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Գայանե Ճաղարյանը և Եվա Հովհաննիսյանը:
- Ճեմարանի իններորդ շրջանավարտների ավարտական երեկոն է տեղի ունենում ճեմարանի ճաշարանի սրահում:
- Պատանի բնապահպանների 2-րդ միջազգային տարածաշրջանային օլիմպիադայում (Կովկաս) ճեմարանի թիմը շահում է 2-րդ կարգի դիպլոմ:
 
- 
    ՀուլիսՃեմարանականների ամառային հանգստը կազմակերպվում է «Հեքիաթ» ճամբարում. «Հեքիաթ» ամառանոցի մեկնարկը: 
- 
    ՀոկտեմբերՀանքավանի «Հեքիաթ» ճամբարում նշվում է Ուսուցչի տոնը: 
- 
    Նոյեմբեր«Նռան հատիկ» փառատոնի շրջանակում ճեմարանի թատերախումբը ներկայացնում է Անտոն Չեխովի «Արջը» ստեղծագործությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան): 
 
						     
                            