-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4) 
Տարեգրություն
        Մեր պատմությունը 2007 թ 
                        - 
    Մարտ- Ճեմարանը մասնակցում է «Մանկության աշխարհ» EXPO–2007 մասնագիտացված մանկական ցուցահանդեսին:
- Ճեմարանում նշվում է Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը:
 
- 
    Ապրիլ- 2006-2007 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվում է Գոռ Գուլարյանը:
 
- 
    Մայիս- Քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայում Նարեկ Դշխունյանը նվաճում է բրոնզե մեդալ:
- Հանրապետական 2-րդ բաց օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են ճեմարանում՝ միջին դպրոցում սովորողների համար:
- Բոստոնահայ դպրոցականներն առաջին անգամ հյուրընկալվում են ճեմարանում:
- Մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Ռոզիկյանի՝ «1996-2006 տարիների ընդունելության քննությունների տարբերակներ» (հետաքրքրաշարժ խնդիրներ) հեղինակային գիրքը հրատարակվում է ճեմարանի միջոցներով:
- Հանդիպում շրջանավարտների հետ:
- 
	Հրաժեշտ շրջանավարտներին: 
 
- 
    Հունիս- Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 35-րդ մանկական նկարների միջազգային մրցույթի հաղթողներ են դառնում ճեմարանի 19 սաներ (գեղանկարչության ուսուցիչ Վարդան Ղումաշյան):
- Հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների և ծնողների համար «Բաց դռների օր» է կազմակերպվում. որոշում է կայացվում ավանդական դարձնելու մասին:
 
- 
    ՀուլիսՔիմիայի համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է դառնում Նարեկ Դշխունյանը: 
- 
    ՀոկտեմբերՃեմարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա» EXPO – 2007 մասնագիտացված ցուցահանդեսին: 
- 
    Դեկտեմբեր- Ճեմարանը պաշտոնապես դառնում է Միջազգային բակալավրիատի դպրոցների միակ հավակնորդը Հայաստանում և ստանում Միջազգային բակալավրիատով հետաքրքրվող դպրոցի կարգավիճակ:
- Ավանդական «Շիրակացու օրեր» յոթերորդ փառատոնի մեկնարկն է տրվում:
 
 
						     
                            