-webp(75)-o(jpg).webp?token=9363b610029741486729e368cfd560f4) 
Տարեգրություն
        Մեր պատմությունը 2003 թ 
                        - 
    ՄարտՃեմարանում նշվում է Կանանց միջազգային օը՝ Մարտի 8-ը: 
- 
    Ապրիլ- 2002-2003 ուստարվա աշխարհագրության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 2002-2003 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- Տնօրեն Աշոտ Ալիխանյանը հաղթող է ճանաչվում ACCELS-ի (Միջազգային կրթական ամերիկյան խորհուրդներ) ծրագրի շրջանակում ԱՊՀ երկրների միջնակարգ դպրոցների տնօրենների համար նախատեսված «Համագործակցություն և ասպարեզում» մրցույթի մեկնարկը` մասնակցելու սեմինարներին:
- Մեկնարկում է վեցերորդ «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը:
 
- 
    Մայիս- Տնօրեն Աշոտ Ալիխանյանը այցելում է Ֆրանսիայի կրթական հաստատություններ և հայկական վարժարաններ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանի միջոցով տնօրենը աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին է փոխանցում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը:
- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական չորրորդ օլիմպիադան է կազմակերպվում և անցկացվում ճեմարանում:
- Ճեմարանի տասնմեկերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
 
- 
    Հունիս- 2002-2003 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում Արփինե Ափյանը, Գայանե Իգիթյանը, Գայանե Ծառուկյանը, Լևոն Նուրբեկյանը:
- Ճեմարանի տասնմեկերորդ շրջանավարտների ավարտական երեկոն է տեղի ունենում ճեմարանի ճաշարանի սրահում:
 
- 
    ՀուլիսԼևոն Նուրբեկյանը դառնում է մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր. 
- 
    ՍեպտեմբերՃեմարանի շրջանավարտ Հրաչուհի Քերոբյանը ընդունվում է Անգլիայի Քեմբրիջի համալսարան: 
- 
    Հոկտեմբեր- ՀՀ ԿԳՆ ԾԻԳ-ը ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանին ընդգրկում է հանրակրթության նոր կրթակարգի և առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբում:
- Հանքավանի «Հեքիաթ» ճամբարում նշվում է Ուսուցչի տոնը:
- Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը պարգևատրվում է ՀՀ նախագահի կողմից տրվող «Մովսես Խորենացի» մեդալով:
 
- 
    Նոյեմբեր- Ճեմարանում անցկացվում է թոք-շոու արվեստի վերաբերյալ:
- Ճեմարանում հանդիպում են շրջանավարտները:
 
- 
    Դեկտեմբեր«Շիրակացու օրեր» ավանդական փառատոնի փակման արարողության ժամանակ ճեմարանի թատերական ստուդիան (ղեկավար Գարիկ Ղազարյան) ներկայացնում է առաջնախաղ՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը: 
 
						     
                            